10:03 2 օգոստոսի, 2017Քիմ Քարդաշյանն այնպիսի կնոջ տեսք չունի, որից դատական գործընթացի միջոցով փորձում են 100 մլն դոլար խլել։
Հիշեցնենք, որ երեկ հայուհուն պատկանող Kimsaprincess, Inc. ընկերության դեմ (արտադրում է LuMee լուսարձակող սմարթֆոնները) դատական հայց է ներկայացրել ոմն Հուշման Հուրանին, որը պնդում է, թե Քիմն իրենից գողացել է լուսարձակող սմարթֆոնների գաղափարը։

Հուրանին նաեւ 2013 թվականին պատենտավորել է իր հայտնագործությունը՝ որպես «բջջաին հեռախոսում ինտեգրված լույս արձակող սարքավորում», որը համապատասխանում է ռեալիթի շոուի 36-ամյա աստղի ընկերության արտադրած LuMee սմարթֆոնին։

Քիմն արդեն հասցրել է պատասխանել մեղադրանքներին, եւ մինչ իրավաբանները պարզաբանում են իրավիճակը,
The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը սուպերմարկետ է գնացել Բել Էյրում։

Նույնիսկ երբ նա գնում է փքաբլիթ գնելու, միեւնույն է, այնպիսի տպավորություն է, թե Քիմը կարմիր գորգի վրա է։

Քիմը հագել էր սեւ քրոփ-տոպ։

Հայուհին նախընտրել էր նաեւ Eckhaus Latta ապրանքանիշի՝ մինչեւ հատակը ձգվող շրջազգեստ՝ 300 դոլար արժողութամբ։
Այս անգամ Քիմի կոշիկները ոչ թե Քանյեի, այլ Manolo Blahnik-ի հավաքածուից էին։

Մատանին եւ 18 կարատ կշռող ոսկե շղթան (11 000 դոլար, ամուսնու ոսկյա զարդերի հավաքածուից) համալրել են Քիմի կերպարը։

Իսկ ձեռքին այն նույն հեռախոսն է, որի պատաճառով նրա դեմ դատական հայց են ներկայացրել...
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի