«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Քիմ Քարդաշյանը պատասխանել է իրեն գրագողության մեջ մեղադրող եւ 100 մլն դոլար պահանջող ընկերությանը

12:27, 1 օգոստոսի

Քիմ Քարդաշյանը պատասխանել է իրեն գրագողության մեջ մեղադրող եւ 100 մլն դոլար պահանջող ընկերությանը։ Այսպես, հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. երկու ժամ առաջ հայտնեցինք, որ հայուհուն պատկանող Kimsaprincess, Inc. ընկերության դեմ (արտադրում է LuMee լուսարձակող սմարթֆոնները) դատական հայց է ներկայացրել ոմն Հուշման Հուրանին, որը պնդում է, թե Քիմն իրենից գողացել է լուսարձակող սմարթֆոնների գաղափարը։

Հուրանին նաեւ 2013 թվականին պատենտավորել է իր հայտնագործությունը՝ որպես «բջջաին հեռախոսում ինտեգրված լույս արձակող սարքավորում», որը համապատասխանում է ռեալիթի շոուի 36-ամյա աստղի ընկերության արտադրած LuMee սմարթֆոնին։


Քիմը չի ուշացրել պատասխանն ու մեղադրանքներին պատասխանել է իր պաշտոնական ներկայացուցիչների միջոցով։

Հայուհու իրավաբանները հայտարարել են, որ Քիմի դեմ ներկայացված դատական հայցն իրավական հիմքեր չունի։

«Snap Light ընկերությունն ու պարոն Հուրանին Քիմ Քարդաշյանին մեղադրելու իրավունք չունեն, դա Նրանց արտադրանքի նկատմամբ ուշադրություն գրավելու փորձ է։ Քիմը ոչ մի օրենք չի խախտել եւ սմարթֆոնների արտադրության իրավունք ունի»,-ասվում է Քիմի փաստաբանների թիմի պաշտոնական հայտարարությունում։

Աղբյուրը՝  TMZ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search