38-ամյա Շպռոտը ցուցադրել է կազմվածքը կոկտեյլային զգեստով (ֆոտո)

11:32   14 օգոստոսի, 2017

Շպռոտը ցուցադրել է կազմվածքը կոկտեյլային զգեստով։ 38-ամյա երգչուհին Instagram-ում լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են Լոս Անջելեսի փողոցներից մեկում։

Շպռոտը կեցվածք է ընդունել փոքրիկ, սեւ զգեստով՝ համադրելով այն արծաթագույն կոշիկների եւ կլատչի հետ։

Ավելի վաղ երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով կառուցվածքի պահպանման մասին, ասել էր.

«Առավոտյան սուրճ եմ խմում, բայց նախքան դա՝ սառը ջուր եմ խմում: Ժամը 11:00-ին նոր նախաճաշում եմ: Քիչ եմ ուտում՝ օրվա մեջ երկու անգամ: Հայաստանից հետս ավելուկ եմ բերել, տապակել եմ եւ սոխով պատրաստել: Միգուցե, ցերեկվա ժամին դա ուտեմ: Ռեստորանային համալիրում, որտեղ ես եմ աշխատում, շաբաթը 3 օր ընթրում ենք երեկոյան ժամը 22:00-ին: Սակայն, առհասարակ, ուշ ժամերին քիչ եմ ուտում: Երեկոյան սիրում եմ թեյ խմել»։



© NEWS.am STYLE