10:35 1 սեպտեմբերի, 2017Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հանրապետության դպրոցներում հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ինչպես շատ դպրոցներ՝ Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցը եւս հատուկ արարողակարգով ողջունեց առաջինդասարանցիներին։
Այս դպրոցում իր առաջին քայլերն է անելու նաեւ հաղորդավար Էրիկ Անթառանյանի ավագ որդին՝ Սերգեյը։ NEWS.am STYLE-ը լուսանկարել է հաղորդավարի որդու դպրոցական առաջին օրն ու պարզել, թե ինչ տրամադրությամբ է նա սկսել ուսումնական տարին․

«Շատ երջանիկ է։ Անհամբերությամբ սպասում էր սեպտոմբերի 1-ին․ պատրաստվել էր, պայուսակն էր հավաքել, շուտ պառկել էր քնելու, որ այսօր առավոտյան գար դպրոց»,-մեզ հետ զրույցում նշեց Էրիկի կինը՝ Իզաբելլան՝ հավելելով, որ որդին արդեն ունի նախընտրած առարկա․
«Մաթեմատիկա առարկան է շատ սիրում, ու նկատել եմ, որ հենց այդ առարկայի հանդեպ հակում ունի»,-նշեց նա։



Հ․Գ․ Ի դեպ, նույն դպրոցոմ իր առաջին քայլերն է անելու նաեւ դերասաններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը՝ Յանան:
Լուսանկարները՝ Նարեկ Տեր Պողոսյանի