«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Սարգիս եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դստեր առաջին քայլերը դպրոց (ֆոտո/վիդեո)

11:35, 1 սեպտեմբերի

Առաջին զանգ, առաջին քայլեր ու նոր ուսումնական տարվա սկիզբ․․․ Սեպտեմբերի 1-ը Հանրապետության մի շարք դպրոցներում տոնվեց շքեղ արարողակարգով։ Այս օրվան հատկապես անհամբերությամբ են սպասում առաջինդասարանցիները։ Ի դեպ, այս տարի դպրոցում իր առաջին քայլերն է անելու նաեւ դերասաններ Սարգիս Եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը՝ Յանան։ Դերասաններն իրենց երկու դուստրերի համար ընտրել են Երեւանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցը, որտեղ այսօր ներկա է եղել նաեւ NEWS.am STYLE-ը։

«Վերջին ամսվա ընթացքում ենք հիմնականում պատրաստվել սեպտեմբերի 1-ին։ Քանի որ ավագ դուստրս՝ էվան, նախորդ տարի էր առաջին դասարան գնացել, Յանան էլ այդ ընթացքում արդեն անցավ այդ դպրոցական անցուդարձի միջով։ Այդպիսով, բավականին տրամադրված էր արդեն»,-մեզ հետ զրույցում նշեց Մանոն՝ հավելելով․

«Ամեն ինչ իր ցանկությամբ է եղել, ինքն է ընտրել։ Ես խոստացա նրանց գնել իրենց ուզածը, եթե նրանք էլ ինձ խոստանան լավ սովորել։ Խոստացել են, տեսնենք՝ ինչ կստացվի»։

Դերասանուհու խոսքով՝ կրտսեր դուստրը հաճույքով է տրամադրված դպրոցին․ «Մենք էլ՝ որպես ծնողներ, ամեն իչ արել ենք, որ նրանք տրամադրված լինեն, սիրեն դպրոցը»։

Խոսելով դուստրերի նախընտրած առարկաների մասին՝ Մանոն նշում է․

«Քանի որ ես էլ, Սարգիսն էլ ավելի հակված ենք եղել հումանիտր առարկաներին, կարծում եմ՝ դա է պատճառը, որ նրանց մոտ էլ դեռեւս այդ առարկաներն են ավելի լավ ստացվում»։

Ի դեպ, Յանան այս տարի նաեւ առաջին քայլերն է արել կինոյում։ Ինչպե՞ս է համատեղելու ուսումն ու նկարահանումները փոքրիկը.

«Բնականաբար, եթե նկարահանման առաջարկներ լինեն, կնկարահանվի, քանի որ դպրոցական գրաֆիկը դեռեւս այդքան խիտ չէ»։

Ի դեպ, այս նույն դպրոցում իր առաջին քայլերը կանի նաեւ էրիկ Անթառանյանի ավագ որդին՝ Սերյոժան։

Լուսանկարները՝ Նարեկ Տեր Պողոսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search