15:33 1 սեպտեմբերի, 2017Սեպտեմբերի 1-ը տոն է նաեւ Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի ընտանիքում. աստղային զույգի որդին՝ Արմանը, այս տարի առաջին դասարան է հաճախում։

Հայկոն եւ Անահիտը 6-ամյա Արմանի համար ընտրել են Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցը, որտեղ, ի դեպ, տոնական միջոցառումն ու առաջին դասը եղել է օգոստոսի 31-ին։

Երջանիկ ծնողները սոցցանցերում կիսվել են իրենց որդու ուսումնական առաջին օրվա կադրերով։

Ի դեպ, այս տարի առաջին դասարան կհաճախեն նաեւ դերասաններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը՝ Յանան, եւ հաղորդավար էրիկ Անթառանյանի ավագ որդին՝ Սերյոժան։