Բելգիահայ երգչուհի KeyOh-ը՝ ամուսնության մեկամյակի եւ ամուսնու անակնկալի մասին

13:05   5 սեպտեմբերի, 2017

Սեպտեմբերի 3-ին Բելգիայում հայտնի հայ երգչուհի KeyOh-ը տոնում էր ամուսնության մեկամյակը։ Ինչպես իր հարսանյաց օրվա, այնպես էլ ամուսնության մեկամյակի անդրադարձը երգչուհին առաջինը վստահել է NEWS.am STYLE-ին․

«Ժամանակն իրոք թռչում է, ասես երեկ լիներ։ Ջեյսոնի հետ ամուսնանալուց հետո իմ կյանքն ավելի հագեցած է սիրով։ Միակ փոփոխությունն այն է, որ մենք տեղափոխվեցինք Բեռլին՝ մեծ քաղաք, սակայն դա երկուսիս համար էլ հրաշալի որոշում էր»,-ասում է երգչուհին՝ հավելելով․

«Ջեյսոնն ինձ համար ամեն ինչ է՝ օժտված տղամարդկային այն հատկանիշներով, որոնց մասին ես երազում էի։ Նա ավելի քան արդարացնում է իմ սպասելիքները։ Ենթադրում եմ՝ նախկին կյանքումս լավ եմ ծառայել Աստծուն, այդ պատճառով էլ Նա ինձ նրան է պարգեւել։ Ուզում եմ դեռ շատ ու շատ ժամանակ անցկացնել նրա հետ»։

Երգչուհին նաեւ պատմեց, թե ինչպես են ինքն ու ամուսինն անցկացրել ամուսնության մեկամյակը․

«Հրաշալի weekend ենք անցկացրել միասին։ Ուրախ եմ, որ մեր մեկամյակը կիրակի օրվա հետ համընկավ, այնպես որ՝ կարողացանք վայելել միմյանց ներկայությունն ամբողջությամբ։ Նա ինձ անակնկալ նախաճաշ մատուցեց հենց անկողնում։ Իմ սիրելի ուտեստն էր պատրաստել ելակով, իսկ սենյակս զարդարել էր ծաղիկներով։ Ինձ համար ամենից կարեւորը նրա սիրալիր վերաբերմունքն է»։

Երջանկության մասին երգչուհին ասում է՝ «Երջանկությունը որոշման մեջ է։ Եթե քո կողքին ճիշտ մարդ կա, դու կատարյալ երջանիկ կարող ես լինել։ Մարդկանց պահանջները տարբեր են, այնպես որ՝ չեմ կարող բոլորի անունից խոսել։ Միայն կարող եմ ասել, որ մենք երջանիկ ենք եւ հույսով, որ լավագույնը մեզ դեռ ապագայում է սպասվում։ Մեզ դուր է գալիս մեր սերն աշխարհի հետ կիսելը՝ մարդկանց ոգեշնչելու եւ ապացուցելու համար, որ իրական սեր գոյություն ունի։ Ես միշտ ասում եմ՝ մենք ստանում ենք այն, ինչ ցանկանում ենք, քանի որ այդ ցանկությունն այն է, ինչ մեր հոգին է ուզում։ Ես եւ Ջեյսոնը բոլորին մեծ սեր ու երջանկություն ենք մաղթում, քանի որ դա է աշխարհին առաջնային անհրաժեշտ»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE