Քանյե Ուեսթը մտադիր է հանդիպել Ջեյ Զիի հետ եւ հարթել հարաբերությունները

17:05   9 սեպտեմբերի, 2017

Ջեյ Զին եւ Քանյե Ուեսթը եղբայրների պես էին, բայց հիմա նրանց միջեւ միայն բացահայտ հակակրանք է: Իսկ պատճառները բազմաթիվ են:

Ջեյ Զիի կողմից պատճառն այն է, որ ռեփերի կինը՝ Բեյոնսեն, չի սիրում Քիմ Քարդաշյանին, եւ կարծում է, որ հայուհին արժանի չէ այն փառքին, որն ունի: Երգչուհին, ներքին աղբյուրների հավաստմամբ, դժգոհ է, որ Քանյեն աֆրոամերիկուհի կին չի ընտրել:

Քանյեն իր հերթին վիրավորված է MTV VMA-ի ժամանակ Բեյոնսեի վերաբերմունքից, երբ երգչուհին կազմակերպիչներին հայտարարել էր, որ չի ներկայանա մրցանակաբաշխությանը, եթե իրեն մրցանակ չտան այն անվանակարգում, որտեղ նրա հետ պայքարում էր Ուեսթը:

Բացի այդ՝ ռեփերն անցյալ տարի Սակրամենտոյում համերգի ժամանակ բացահայտ հայտարարեց, որ Ջեյ Զիից նեղացել է, որ նա չի էլ հետաքրքրվել, թե ինչպես են ինքն ու Քիմը Փարիզում հայուհուն կողոպտելուց հետո:

Սրան Ջեյ Զին արագորեն արձագանքեց՝ հայտարարելով, որ Քանյեն իրավունք չունի իրենց գործերին խառնել Բեյոնսեին ու իրենց դստերը: Հավելենք, որ Ջեյ Զիի Tidal սթրիմինգային ծառայությունը Քանյեին 3 մլն դոլար է պարտք, եւ Քիմի ամուսինը խզել է ծառայության հետ պայմանագիրը:

Картинки по запросу kanye west jay z

Ըստ TMZ-ի, սակայն, հենց Քանյեն բավականաչափ խելք ունեցավ՝ առաջին քայլն անելու եւ պատերազմի կացինը թաղելու համար: Քանյե Ուեսթն իր մենեջերների միջոցով հանդիպում է խնդրել Ջեյ Զիի հետ: Աղբյուրների հաղորդմամբ՝ ռեփերներն արդեն լուծել են Tidal-ի հետ կապված բոլոր հարցերը եւ ուզում են վերականգնել ընկերական հարաբերությունները:



© NEWS.am STYLE