Սոբչակը, Մալախովը եւ Բրեժնեւան պարում են Արմենչիկի երգի ներքո՝ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին (տեսանյութ)

10:02   20 սեպտեմբերի, 2017

Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքից հինգ օր է անցել, բայց համացանցում շարունակում են ակտիվորեն քննարկել Մոսկվայում կայացած գերշքեղ հայկական հարսանիքը եւ հաշվել, թե որքան գումար կարող էր գործարարը ծախսած լինել հարսանյաց արարողության համար:

Զույգը պսակադրվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քավորությամբ: Հարսանյաց խնջույքին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու այլ պաշտոնյաներ:

Հարսանյաց հանդեսը վարել են Անդրեյ Մալախովն ու Քսենյա Սոբչակը, հյուրերի համար երգել են Շնուրը, Պուգաչովան, Բասկովը, Կիրկորովը, Էրոս Ռամազոտին, Վեռա Բրեժնեւան:

Հյուրերի թվում եղել են նաեւ երգչուհիներ Քրիստինե Պեպելյանն ու Սիրուշոն:

Բացի ռուսական էստրադայի ներկայացուցիչներից, նորապսակներին կատարումներ են նվիրել նաեւ Արմենչիկն ու Թաթա Սիմոնյանը:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Քսենյա Սոբչակը, Անդրեյ Մալախովը եւ Վեռա Բրեժնեւան պարում են Արմենչիկի երգի ներքո:

Ի դեպ, հարսի զգեստը (այն շուրջ 7 կգ է կշռում) ստեղծել է լիբանանցի հայտնի դիզայներ Զուհաիր Մուրադը:



© NEWS.am STYLE