Հանգստյան օրերին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ գործարար Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքը, որն ամուսնացավ Լիլիթ անունով աղջկա հետ: Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցում:

Իսկ հարսանեկան խնջույքը կազմակերպվել է Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսա»-ում: Հանդիսությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հարսանիքին ներկա է եղել նաեւ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ինչպես նաեւ ռուսական եւ արտասահմանյան էստրադայի աստղեր:


Ռուսական «КП»-ն հաշվարկել է, թե որքան կարող էր արժեցած լինել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը: Հիշեցնենք, որ Կարապետյանը ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար ու բարեգործ է: Նա «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրն ու նախագահն է, որում շուրջ 200 կազմակերպություն է ներառված: Սամվել Կարապետյանի կարողությունը 4.3 մլրդ դոլար է գնահատվում:

Հարսի զգեստը (այն շուրջ 7 կգ է կշռել) ստեղծել է լիբանանցի հայտնի դիզայներ Զուհաիր Մուրադը:

Քանի որ Մուրադը բացառապես «haute couture» իրեր է ստեղծում, դրանց արժեքը սկսվում է 50 հազար եվրոյից: Դիզայներները ծաղիկներով են զարդարել ոչ միայն խորանը, որտեղ պսակադրվել է երիտասարդ զույգը, այլեւ հանդիսությունների հսկայական սրահը: Փրոմոութեր Եվգենի Մորոզովի խոսքով՝ նման ձեւավորումը կարող է 20 մլն ռուբլուց ոչ պակաս արժենալ:

Սրան ավելացնենք նաեւ աստղերի հոնորարները: Անդրեյ Մալախովը կորպորատիվ երեկույթների համար 2 մլն ռուբլի է պահանջում, Քսենիա Սոբչակը՝ շուրջ 25 հազար եվրո (ավելի քան մեկ մլն ռուբլի), Էրոս Ռամազոտին՝ շուրջ 40 հազար եվրո (3 մլն ռուբլի), Նիկոլայ Բասկովը՝ 100 հազար եվրո (ավելի քան 6 մլն ռուբլի), Ֆիլիպ Կիրկորովը՝ 150 հազար եվրո (ավելի քան 10 մլն ռուբլի), «Լենինգրադ»-ը՝ 150 հազար եվրո, Ալլա Պուգաչովան՝ շուրջ 350 հազար եվրո (շուրջ 25 մլն ռուբլի):

Հայտնի հրուշակագործից 300 կգ-անոց տորթը զույգի ծնողներին կլորիկ գումար է արժեցել՝ մի քանի հարյուր հազար ռուբլի:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ