Ուրախ Քանյե Ուեսթը Բեվերլի Հիլզում

19:10   21 սեպտեմբերի, 2017

Քանյե Ուեսթը հազվադեպ է ժպտում, երբ նրան լուսանկարում են (բացառություն էր Հայաստանում անցկացրած ժամանակը)։

40-ամյա ռեփերին նկատել են Բեւերլի Հիլզի սուշի ռեստորանից դուրս գալու պահին։

Առայժմ հայտնի չէ, թե ում հետ էր հանդիպում երաժիշտը, բայց շատ հնարավոր է՝ Ջեյ Զիի։

Դեռ ամսվա սկզբին գրել էինք, որ Քանյե Ուեսթը պատրաստ է առաջին քայլն անել եւ հաշտվել Ջեյ Զիի հետ, որի հետ Քիմ Քարդաշյանի ամուսինը ժամանակին շատ մտերիմ էր: Բայց վերջին տարիներին ռեփերների միջեւ, կարծես, թշնամանք կար, որը նույնիսկ հիմք չուներ. Բեյոնսեն եւ Քիմը չեն սիրում միմյանց, իսկ Քանյեն անցյալ տարի համերգներից մեկի ժամանակ երգչուհու եւ Ջեյ Զիի հասցեին մի քանի բան էր ասել: Հավելենք, որ Ջեյ Զիի Tidal սթրիմինգային ծառայությունը Քանյեին 3 մլն դոլար է պարտք, եւ Քիմի ամուսինը խզել է ծառայության հետ պայմանագիրը:


Ի վերջո, ըստ TMZ-ի, Քանյեն եւ Ջեյ Զին որոշել են հանդիպել: Նրանք, կարծես, արդեն պայմանավորվել են հանդիպման մասին եւ որոշել են լուծել Քանյե Ուեսթին Tidal-ի պարտքի հարցը:

«Իրականում պարտքի թեման կարեւոր չէ երկուսի համար էլ: Նրանք հանդիպում են՝ հարաբերությունները հարթելու համար»,- հաղորդել է ներքին աղբյուրը:

Հատկանշական է, որ աստղերի առանձնատները գտնվում են Բել Էյրում՝ նույն փողոցում:



Աղբյուր ու լուսանկարներ՝  Just Jared



© NEWS.am STYLE