Playboy-ի միլիոնատեր հիմնադիրը 30-ամյա կնոջը ժառանգություն չի թողել

17:07   28 սեպտեմբերի, 2017

Այսօր առավոտյան հայտնի դարձավ Playboy-ի հիմնադիր եւ խմբագիր Հյու Հեֆների վախճանի մասին: Եվ մինչ բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը, ցավակցական գրառումներ են անում Հեֆների մահվան կապակցությամբ, որոշ պարբերականներ արդեն գրում են, թե ում են մնալու նրա միլիոնները:
Պարզվում է՝ փողերը կստանան նրա երեխաները, իսկ Հեֆների երրորդ կինը՝ 30-ամյա Կրիստալ Հարիսը, ոչինչ չի ստանա:


Ըստ բրիտանական The Sun-ի՝ հարսանիքից մեկ օր առաջ Հարիսն ամուսնական պայմանագիր է ստորագրել, որում նշվում է, որ ամուսնու մահից հետո իրեն բացարձակապես ոչինչ չի մնա:

50 մլն դոլարի կարողությունը կբաժանվի տարբեր ամուսնություններից ծնված Հյուի չորս երեխաների միջեւ, փողերի մի մասն էլ կփոխանցվի Հարավային Քալիֆորնիայի համալսարանին եւ բարեգործական կազմակերպությունների, որոնց Հյուն տարիներ շարունակ օգնել է:

Հիշեցնենք, որ Հեֆների եւ Կրիստալի հարսանիքը (աղջիկն ամուսնուց 60 տարով փոքր էր) կայացել է երկրորդ փորձից: 2011 թվականին զույգը նշանվել է, սակայն հարսանեկան արարողությունից մի քանի օր առաջ շիկահերը փախել է: Հարիսը խոստովանել է, որ վախեցել է պատասխանատվությունից, նրան ձեռնտու չի եղել նաեւ Հեֆների հետ ինտիմ կյանքը:

Սակայն մեկ տարի անց՝ 2012 թվականին, նրանք, ամեն դեպքում, ամուսնացել են: Դրանից հետո Կրիստալը բազմիցս հայտարարել է, որ տարիքային տարբերությունը ոչ մի նշանակություն չունի:



© NEWS.am STYLE