Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ 91 տարեկանում վախճանվել է Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները:
1953 թվականի դեկտեմբերին լույս տեսավ Playboy ամսագրի առաջին համարը, շապիկին՝ Մերլին Մոնրոյի լուսանկարով: Ավելի քան կեսդարյան պատմության ընթացքում ամսագրում բազմաթիվ աստղերի լուսանկարներ, հարցազրույցներ են հրապարակվել, այդ թվում՝ Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի, Շերոն Սթոունի, Դենիս Ռոդմանի, Թոմի Հիլֆիգերի, Քեւին Սփեյսիի, Ջոն Տրավոլտայի եւ Բիլ Գեյթսի:

Բազմաթիվ աստղեր ցավակցություն են հայտնել հայտնի ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Հեֆների մահվան կապակցությամբ: Նրանց թվում է նաեւ Քիմ Քարդաշյանը, որը Twiiter-ում գրել է.
«Հանգչիր խաղաղությամբ, լեգենդար Հյու Հեֆներ: Ինձ համար մեծ պատիվ է Playboy-ի թիմի մաս լինելը: Սիրում եմ քեզ, Հեֆ»: Ավելի ուշ Քիմն ամսագրի` 2007 թվականի համարներից մեկի շապիկի լուսանկարն է հրապարակել, որում հենց ինքն է պատկերված:

«Միշտ ջերմությամբ կհիշեմ The Playboy Club ֆիլմում ճագար Ջենիի իմ դերը: Հյուի հետ հանդիպել եմ Playboy-ի առանձնատանը, փորձնական տեսարանի նկարահանումների ժամանակ: Նա հրաշալի էր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Ջեննա Դուեն Տատումը:
«Այնքան ցավալի է լսել Հյու Հեֆների մահվան մասին լուրը: Նա լեգենդ էր, նորարար եւ միակն իր տեսակի մեջ: Բազմաթիվ ուրախ եւ անհավանական հիշողություններ մնացին: Շատ կկարոտեմ նրան»,- գրել է Փերիս Հիլթոնը։

«Հյու Հեֆները հսկա էր հրատարակչական, լրագրության, խոսքի ազատության եւ քաղաքացիական իրավունքների ոլորտում: Նա անկրկնելի էր եւ իմ ընկերն էր»,- գրել է Լարրի Քինգը։
«Ի հիշատակ Հյու Հեֆների: Նրա զարմացած հայացքը՝ Ուիլ Չեմբերլենի եւ Առնոլդ Շվարցենեգերի հետ»,- գրել է Քրիստոֆեր Նոլանը։
«Իմ ճանաչած ամենասիրալիր մարդկանցից էր: Աստված օգնական»,- գրել է Նենսի Սինատրան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով