Տեսահոլովակի պրեմիերա. Անդրե- «Պապ ջան»

13:38   8 հոկտեմբերի, 2017

Երգիչ Անդրեն այսօր երկրպագուների դատին հանձնեց «Պապ ջան» երգի տեսահոլովակը, որի մանարմասների մասին NEWS.am STYLE-ն արդեն պատմել է իր ընթերցողներին:

Երգը հեղինակել են Ավետ Բարսեղյանն ու Մանե Հակոբյանը, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը, տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ պրոդյուսերը Անդրեի քույրը՝ Անուշ Հովնանյանը:

Կարճամետրաժ ֆիլմ հիշեցնող տեսահոլովակում նկարահանվել են հայտնի դերասաններ Շանթ Հովհաննիսյանն ու Նարինե Գրիգորյանը, ինչպես նաեւ Անդրեի զարմուհին՝ 5-ամյա Վիկտորիան:



© NEWS.am STYLE