Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնը Եվրոպա է մեկնել՝ սեքս կախումից բուժվելու

12:04   11 հոկտեմբերի, 2017

Առաջատար արեւմտյան պարբերականները շարունակում են իրենց վրդովմունքը հայտնել հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անպարկեշտ վարքագծի կապակցությամբ։ Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն» «Սիրահարված Շեքսպիր», «Անգլիական հիվանդ», «Մատանիների տիրակալը», «Չիկագո») օրերս հեռացրել են նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։

Մի շարք կանայք, այդ թվում դերասանուհի Էշլի Ջադդն ու The Weinstein Co-ի աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի ընդունելու ժամանակ պրոդյուսերի անվայել վարքագծի մասին ։ Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Այդ սկանդալի ֆոնին պրոդյուսերից հեռացել է նրա կինը՝ ոճաբան Ջորջինա Չափմանը։



TMZ-ը գրում է, որ Հարվին ինքը շտապ մեկնել է ԱՄՆ-ից։ Որոշ ժամանակ նրան չեն կարողացել գտնել, սակայն ինսայդերները հայտնել են, որ Հարվին Եվրոպա է մեկնել՝ ռեաբիլիտացիոն կլինիկաներից մեկում սեքս կախումից բուժվելու նպատակով։

Հայտնում են, որ նա այդպես է վարվել մտերիմ ընկերների ու փաստաբանների խորհրդով։
Նաեւ հայտնում են, որ Հարվին բավականին հանգիստ է թվում, չնայած նրա անվան շուրջ բարձրացած աղմուկին։



© NEWS.am STYLE