Հոլիվուդում հերթական սկանդալն է բորբոքվել։ Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն» «Սիրահարված Շեքսպիր», «Անգլիական հիվանդ», «Մատանիների տիրակալը», «Չիկագո») օրերս հեռացրել են հենց նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։
Մի շարք կանայք, այդ թվում դերասանուհի Էշլի Ջադդն ու The Weinstein Co-ի աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի ընդունելու ժամանակ պրոդյուսերի անվայել վարքագծի մասին։

Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Իսկ հիմա այս սկանդալի ֆոնին ամերիկացի կինոպրոդյուսերից հեռանում է նրա կինը՝ ոճաբան Ջարջինա Չափմանը։
«Իմ սիրտը կոտրված է այն բոլոր կանանց պատճառով, որոնք տառապել են այդ բոլոր անվայել գործողությունների պատճառով։ Ես որոշել եմ հեռանալ ամուսնուցս։ Իմ փոքր երեխաներն ինձ համար առաջնայնություն են, ու ես լրատվամիջոցներին խնդրում եմ, որ այս ընթացքում հարգեն մեր մասնավոր կյանքի իրավունքը»,- մեջբերել է People -ը Հարվիի կնոջ խոսքը։
Վայնշթեյնն ու Չափմանն ամուսնացել են 2007-ին։ Նրանք երկու երեխա ունեն, յոթ եւ չորս տարեկան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:19, 4 նոյեմբերի
Ջեյ Լոն վերածվել է 1960-ականների սեքս խորհրդանիշի11:44, 4 նոյեմբերի
83-ամյա միլիարդատեր Դեյվիդ Գեֆենը վերադարձել է իր նախկին ամուսնու մոտ, որը 50 տարով փոքր է իրենից, սկանդալային ամուսնալուծությունից հետո11:16, 4 նոյեմբերի
«Ես բոլոր ուժերս ներդնում եմ». Քիմ Քարդաշյանը ձախողել է փաստաբանական քննությունը, բայց չի պատրաստվում հրաժարվել իրավաբանական կարիերայից10:43, 4 նոյեմբերի
Սենյակակիցները վիճել են, թե ով է կերել պաղպաղակը․ ժամեր անց նրանցից երկուսը մահացել են, իսկ երրորդը ձերբակալվել է10:13, 4 նոյեմբերի
Քանթրի երգչուհի Նիկոլ Թեյլորը մահացել է 35 տարեկանում՝ անբուժելի քաղցկեղի ախտորոշումից հետո․ հայտնել են նրա եռյակ քույրերը09:00, 4 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:03, 3 նոյեմբերի
Մայքլ Դուգլասը դերասաններին խորհուրդ է տվել սիրավեպեր չսկսել գործընկերուհիների հետ՝ հիշելով Քեթլին Թերների հետ իր գաղտնի կապը22:08, 3 նոյեմբերի
63-ամյա Դեմի Մուրը հիացրել է ներկաներին՝ CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանը ներկայանալով խորը բացվածքով ջինսե զգեստով21:30, 3 նոյեմբերի
Բարբարա Պալվինը պատմել է ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Victoria’s Secret-ի պոդիում վերադառնալու մասին․«Հետծննդյան շրջանը յուրաքանչյուր կնոջ համար տարբեր է»20:05, 3 նոյեմբերի
Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար՝ կատարողին մեղադրելով երեխաների ժառանգությունը պահելու մեջ19:11, 3 նոյեմբերի
Ուիլ Սմիթը Ավստրալիա կատարած ուղևորության ընթացքում վերամիավորվել է նախկին կնոջ՝ Շերի Զամպինոյի հետ17:05, 3 նոյեմբերի
«Հայկական գինու շաբաթ». նախաձեռնություն, որը խրախուսում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին դառնալ իրենց ազգային գինեգործության դեսպանները