Լինդսի Լոհանը պաշտպանել է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Հարվի Վայնշթեյնին

15:07   11 հոկտեմբերի, 2017

Հոլիվուդը վրդովված է հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի անպարկեշտ վարքագծի կապակցությամբ։ Հանրահայտ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին («Քրեական ընթերցանություն» «Սիրահարված Շեքսպիր», «Անգլիական հիվանդ», «Մատանիների տիրակալը», «Չիկագո») օրերս հեռացրել են նրա հիմնած կինոընկերությունից սեռական ոտնձգությունների պատճառով։

Մի շարք կանայք, այդ թվում դերասանուհի Էշլի Ջադդն ու The Weinstein Co-ի աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի ընդունելու ժամանակ պրոդյուսերի անվայել վարքագծի մասին։ Օրեցօր ավելի շատ դերասանուհիներ են հայտնում պրոդյուսերի անվայել վարքագծի մասին, նրանց են միացել Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն։ Այդ սկանդալի ֆոնին պրոդյուսերից հեռացել է նրա կինը՝ ոճաբան Ջորջինա Չափմանը։
Հարվին ինքը շտապ մեկնել է ԱՄՆ-ից։ Որոշ ժամանակ նրան չեն կարողացել գտնել, սակայն ինսայդերները հայտնել են, որ Հարվին Եվրոպա է մեկնել՝ ռեաբիլիտացիոն կլինիկաներից մեկում սեքս կախումից բուժվելու նպատակով։

Variety-ի փոխանցմամբ՝ դերասանուհի Լինդսի Լոհանը պաշտպանել է նրան ու դատապարտել կինոմագնատի կնոջ՝ Ջորջինա Չափմանի արարքը։

«Հիմա ես շատ եմ կարեկցում Հարվի Վայնշթեյնին։ Ես համարում եմ, որ այն ամենն, ինչ հիմա տեղի է ունենում, սխալ է։ Ես կարծում եմ, որ Ջորջինան պետք է ամուսնու կողքին մնար ու աջակցեր նրան։ Հարվին ինձ երբեք վնաս չի պատճառել կամ դրա նման որեւէ բան չի արել, մենք մի քանի ֆիլմերում միասին ենք աշխատել։ Ես կարծում եմ, որ բոլորը պետք է կանգ առնեն, քանի որ դա սխալ է»,- իր տեսակետն է հայտնել Լոհանը։



© NEWS.am STYLE