12:02 6 նոյեմբերի, 2017«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանն արդեն Չինաստանի Սանյա քաղաքում է, որտեղ նոյեմբերի 18-ին տեղի կունենա «Միսս Աշխարհ 2017» գեղեցկության մրցույթը:

Իր ֆեյսբուքյան էջում Լիլին հրապարակել է լուսանկարներ, որոնցով ցույց է տալիս, թե ինչպես է անցնում իր առօրյան մրցույթի շրջանակներում:

Մեր գեղեցկուհին կպայքարի աշխարհի 119 այլ գեղեցկուհիների հետ:

Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում «Միսս Աշխարհ»-ին:
«Միակ բանը, որ մտածում եմ, Հայաստանը պատվով ներկայացնելն է»,- ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ ասել էր Լիլի Սարգսյանը:

