9-ամյա Միշայի հրաշալի ելույթը՝ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ում

19:30   26 նոյեմբերի, 2017

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որում քիչ առաջ փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Միշան:

9-ամյա փոքրիկը կատարեց իր «Բումերանգ» երգը՝ բեմում բումերանգի տեսքով սքեյթ քշելով:

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթի քվեարկության մեջ փոփոխություններ կան: Հեռուստադիտողը կարող է միանալ քվեարկությանը` սկսած նոյեմբերի 24-ից: Այն արդեն մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում: Ի դեպ, Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Միշայի օգտին: Ձայները կբաշխվեն 50/50. հանդիսատեսի քվեարկությանը կգումարվեն ժյուրիի գնահատականները:

«Մանկական Եվրատեսիլն» անցկացվում է արդեն 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: 

Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում են եւս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:



© NEWS.am STYLE