«Վստահ ենք, որ քո աշխատասիրությունը եւ շնորքը կգնահատվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ խոսելով «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի Հայաստանի ներկայացուցիչ Միշայի մասին:

Ասուլիսին ներկա՝ Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանն էլ հույս հայտնեց, որ Հայաստանն այս տարի հաղթանակով կվերադառնա մրցույթից.

«Մենք տրամադրված ենք հաղթանակի: Վերջին մի քանի տարի Հայաստանը ծեծում է հաղթանակի դուռը. Բեթին, Միկան, նրանք բոլորն էլ կարող էին հաղթել, 1-2 բալի տարբերութուն էր: Միգուցե, այս տարի այդ դուռը բացողը լինի Միշան»,- ասաց նա:

««Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը պետք է հաղթի բարությամբ»,-համոզված է մրցույթի հայ պատվիրակ Միշան, որը նոյեմբերի 19-ին կուղեվորվի Վրաստան, որտեղ էլ նոյեմբերի 26-ին կկայանա «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը:
9-ամյա երգիչն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց իր տրամադրվածության եւ մրցակիցների մասին. «Մրցույթին շատ լավ եմ տրամադրված: Այնտեղ փորձելու եմ բարություն տարածել, որպեսզի այն բումերանգի պես վերադառնա մեզ: Իսկ մրցակիցներիցս շատ եմ հավանել Ավստրալիայի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի երգերը»,-նշեց Միշան` ներկայացնելով փոքրիկ հատվածներ Ավստրալիայի եւ Բելառուսի ներկայացուցիչների ելույթներից:

Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի խոսքով` մեր պատվիրակը հրաշալի ելույթ է ունենալու: Չցանկանալով դեռեւս բացել շատ մանրամասեր` պրոդյուսերը նշեց, որ բեմում Միշան միայնակ է լինելու, իսկ հագուստի հարցում նախընտրել են պարզությունը, որը կհամապատասխանի 9-ամյա երեխային:
Ինչ վերաբերում է հանուն իր երազանքի արված «զոհողությանը», Միշան նշում է` այս շրջանում չի հաճախում դպրոց, իսկ ամենասպասված նվերը հաղթանակի դեպքում Արցախի խաղաղությունն է:

Ի դեպ, այս տարի մրցույթի քվեարկության մեջ փոփոխություններ կան: «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով` հեռուստադիտողը կարող է միանալ քվեարկությանը` սկսած նոյեմբերի 24-ից: Այն կմեկնարկի «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում, եւ որ ամենակարեւորն է` Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Միշայի օգտին: Ձայները կբաշխվեն 50/50. հանդիսատեսի քվեարկությանը կգումարվեն ժյուրիի գնահատականները:
Հիշեցնենք, որ Միշան մրցույթին կկատարի «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներ ՝ Ավետ Բարսեղյան, Դավիթ Ծերունյան, Արթուր Աղեկյան:
«Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright («Շողա պայծառ») նշանաբանի ներքո՝ նոյեմբերի 26-ին: Բացի Հայաստանից կմասնակցեն եւս 15 երկրներների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա եւ մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին