Քիմ Քարդաշյանը որդու լուսանկարն է հրապարակել ու շնորհավորել նրա տարեդարձը

20:46   5 դեկտեմբերի, 2017

Այսօր Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի որդին երկու տարեկան է դարձել։

«Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի որդի Սեյնթ։ Ես այնքան շատ եմ սիրում քեզ։ Դու նույնիսկ չես պատկերացնում»,- գրել է իր Instagram-ում և Twitter-ում 37-ամյա հայուհին։

Ի դեպ, հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն սպասում են իրենց երրորդ երեխային, որին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը։ Աղջիկը հունվարին է ծնվելու։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայուհու Twitter-ում հայտնվել էր գրառում Սինտոյա Բրաունի պատմության մասին, որն արդեն 13 տարի ցմահ ազատազրկված է սպանության համար։ Հեռուստաաստղը կարողացել է այնպես անել, որ գործը նորից ուշադրություն գրավի, նաեւ իր փաստաբաններին կարգադրել է զբաղվել Սինտոյա Բրաունի գործով ու գտնել նրան օգնելու միջոց։

Բայց պարզվում է, որ Սինտոյան միակ բանտարկյալը չէ, որին Քիմը փորձում է օգնել։ Եվ այսպես, TMZ-ը հրապարակել է 62-ամյա Մերի Ջոնսոնի կողմից Քիմին հասցեագրված շնորհակալական նամակ։ Մերի Ջոնսոնը ցմահ ազատազրկված է կոկաինի առեւտրի համար։ Էլիսը արդեն 21 տարի է՝ բանտում է։ Ու Քիմը փորձում է նրան օգնել ազատվել։



© NEWS.am STYLE