Վերա Բրեժնեւան՝ Hayk Avanesyan-ի նոր հավաքածուի զգեստով

12:03   6 դեկտեմբերի, 2017

Արդեն մի քանի օր է՝ ուկրաինական պարբերականները գրում են այն իրարանցման մասին, որն առաջացրել է դիզայներ Հայկ Ավանեսյանը, որը Կիեւում ներկայացրել է Hayk Avanesyan գարուն/ամառ 2018 նոր հավաքածուն։ Մենք արդեն հասցրել ենք զրուցել Հայկի հետ, որի ցուցադրության մեխն ու ամենաշատ քննարկված պահը մոդել Էմի Գրեյսի հանդերձանքն էր՝ հիասքանչ անսամբլ ուլունքներից ու Swarovski քարերից, որը հիացրել էր ուկրաինական ամբողջ բոմոնդին։

Հիմա տաղանդավոր դիզայներին հյուր է գնացել հիասքանչ Վերա Բրեժնեւան, որը, դատելով համացանցում հայտնված լուսանկարից, փորձել է Hayk Avanesyan ապրանքանիշի նոր հավաքածուի զգեստներից մեկը։  

«Հիասքանչ Վերա Բրեժնեւան՝ Hayk Avanesyan-ի հավաքածուի նոր զգեստով»,- գրված է դիզայների մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարի տակ։

 



© NEWS.am STYLE