Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Դիզայներ Հայկ Ավանեսյանը Կիեւում ներկայացրել է թագավորական հավաքածուն

18:31, 1 դեկտեմբերի

Կիեւում կայացել է Հայկ Ավանեսյանի նոր՝ գարուն-ամառ 2018 հավաքածուի շքեղ ցուցադրությունը:

Ի դեպ, մենք կարող ենք պարծենալ, w8 NEWS.am STYLE–ն անձամբ  է ծանոթ դիզայների հետ։ Ուկրաինայում հայտնի դիզայները ներկայացրել է իր նոր ստեղծագործությունները կոմսուհի Ուվարովայի կիեւյան առանձնատանը:

Ցուցադրությանը մասնակցել են «Միսս Ուկրաինա 2017» Պոլինա Տկաչը եւ Ուկրաինայի քաղաքական գործիչ Ալլա Դոբկինայի դուստրը, ուկրանական բոմոնդի այլ ներկայացուցիչներ։

Հայկ Ավանեսյանը հավատարիմ էր մնացել իր ոճին`հատուկ ուշադրություն դարձնելով ձեռքի աշխատանքին: Հավաքածուի կորիզը հարսանեկան զգեստներն էին՝ ժամանակակից  ասեղնագործություններով:

Հավաքածուի ստեղծման ժամանակ օգտագործվել է ավելի քան 100 մետր իտալական մետաքս, մարգարիտներ, Սվարովսկի քարեր եւ ուլունքներ, որոնք լրացնում են տաղանդավոր դիզայների զգեստները: 

Hayk Avanesyan–ն առաջին նորաձեւության տունն է, որը նաեւ կարի արհեստանոց է:

Բրենդը համատեղում է շքեղությունը եւ ոճը, կանացիությունը եւ նրբությունը, դասականն ու թարմ գաղափարները:

Հատուկ ուշադրություն է հատկացվում ձեռքի աշխատանքին:

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search