Հարվի Վայնշթեյնի ներկայացուցիչները հերքում են սեռական ոտնձգությունների մասին Սալմա Հայեքի մեղադրանքները

12:33   14 դեկտեմբերի, 2017

Հոլիվուդի սեքս սկանդալները շարունակում են մնալ հասարակայնության ուշադրության կենտրոնում։ Այդ սկանդալների կենտրոնում են հայտնվել մի շարք դերասաններ ու հայտնի մարդիկ։

Բայց այս պատմությունների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պրոդյուսերը Հարվի Վայնշթեյնը, որին արդեն 70 կին է մեղադրել է սեռական ոտնձգության մեջ։

Այդ թվում 51-ամյա դերասանուհի Սալմա Հայեքը, որը մի ամբողջ էսսե է գրել ու մանրամասն նկարագրել 2012-ին «Ֆրիդա» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած Հարվիի բոլոր ոտնձգությունների մասին։

EW-ն գրել է, որ Վայնշթեյնի ներկայացուցիչները հերքում են դերասանուհու մեղադրանքները։
«Սալմա Հայեքի բոլոր մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը, եւ այդ մասին կան ականատեսների վկայությունները։

Հարվի Վայնշթեյնը Սալմային համարում է արտակարգ դերասանուհի, նրա դժգոհությունը նկարահանումների ժամանակ կապակցված էին ֆիլմի նկարահանումների ու մոնտաժի, այլ ոչ թե դերասանուհու խաղի հետ»,- հայտնել են սկանդակային պրոդյուսերի ներկայացուցիչները։



© NEWS.am STYLE