«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սալմա Հայեքը պատմել է Հարվի Վայնշթեյնի սեռական ոտնձգությունների մասին

11:03, 14 դեկտեմբերի

Հարվի Վայնշթեյնի շուրջ սեքս սկանդալը շարունակվում է։ Շատ հանրահայտ անձիք (այս պահին արդեն 70 կին) բացահայտ հայտարարում են հայտնի պրոդյուսերի անվայել վարքագծի մասին։ Սալմա Հայեքը

NY Times-ին տված հարցազրույցում նույնպես պատմել է Հարվի Վայնշթեյնի սեռական ոտնձգությունների մասին։

«Հարվի Վայնշթեյնը կրքոտ կինոման էր, տաղանդների հովանավոր, սիրող հայր ու հրեշ։ Երկար տարիներ նա եղել է իմ սարսափը։ Շատ կանայք են պատմել այն մասին, թե ինչ է Հարվին արել իրենց հետ, դրա համար էլ ես ստիպված եղա հաղթահարել իմ սեփական վախկոտությունը ու խոստովանել, որ իմ պատմությունը ընդամենը մեկ կաթիլ է եղել օվկիանոսում։ Մինչեւ վերջերս ես զգում էի, որ ոչ մեկին չի հուզում իմ ցավը։ Հնարավոր է` այդ միտքն արմատացել է իմ գլխում, քանի որ ես բազմիցս լսել եմ, հիմնականում Հարվիից, որ ես ոչնչություն եմ» ,- հայտնել է 51-ամյա դերասանուհին, որը իր Instagram-ում գրել է, որ ինքը նույնպես այլեւս չի կարող լռել։ 

Դերասանուհին հիշել է 2002-ի իրադարձությունները, երբ Վայնշթեյնի հետ միասին աշխատում էին «Ֆրիդա» ֆիլմի վրա, որը «Օսկար» է ստացել։

«Ես այնքան ուրախ էի աշխատել նրա ու նրա ընկերության հետ։ Միամտաբար կարծում էի, թե իմ երազանքն իրականացել է»,- գրել է Սալման։ Դերասանուհին պատմել է, որ Վայնշթեյնը նրան բազմաթիվ անվայել առաջարկություններ է արել, որոնք նա մերժել է։

«Եկել էր իմ հերթը ասելու «ոչ», երբ նա փորձում էր բացել դուռը գիշերվա ցանկացած ժամի, հրավիրել հյուրանոցի սենյակ՝ միասին ցնցուղ ընդունելու, կամ երբ առաջարկում էր ինձ մերսում անել։ Ոչ, ոչ , ոչ ․․․»,- պատմել է Հայեքը Հարվի Վայնշթեյնի ոտնձգությունների մասին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել