Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները

22:33, 6 նոյեմբերի

Նիկոլա Փելթցը, կարծես, ավելի ու ավելի հաճախ է ոգեշնչվում իր հայտնի սկեսրոջ՝ Վիկտորյա Բեքհեմի ոճով։ Ընդ որում, հոգեբանի կարծիքով, խնդիրը գուցե միայն ճաշակների համընկնումը չէ. այդ կերպ դերասանուհին հավանաբար ենթագիտակցորեն փորձում է ցույց տալ, որ ինքնավստահությամբ ու ազդեցությամբ ամենևին չի զիջում Spice Girls խմբի նախկին անդամին։

Նախորդ հանգստյան օրերին 31-ամյա Նիկոլան և նրա ամուսինը՝ 27-ամյա Բրուքլին Բեքհեմը, Instagram-ում հրապարակել են Հելոուինի իրենց կերպարները։ Դերասանուհին ներկայացել է Կատու-կնոջ հանդերձանքով՝ կաշվե տոպով և կիպ տաբատով։ Երկրպագուներն անմիջապես հիշել են Վիկտորյայի լեգենդար կաշվե կոմբինեզոնը՝ Spice Girls-ի 1996 թվականի «Say You'll Be There» տեսահոլովակից։ Ժամանակին հենց այդ հագուստն էր գրավել երգչուհու ապագա ամուսնու՝ Դեյվիդ Բեքհեմի ուշադրությունը։

пош.jpg (50 KB)

«Say You'll Be There. մաս երկրորդ»,— կատակել է օգտատերերից մեկը։ Մեկ ուրիշն էլ ենթադրել է, որ Բրուքլինը, հավանաբար, կարոտում է Posh Spice-ին։ Նիկոլայի կերպարը երկրպագուներին հիշեցրել է նաև Վիկտորյայի և Դեյվիդի հայտնի զույգ կաշվե հագուստները, որոնցով նրանք ներկայացել էին 1999 թվականին Versace-ի երեկույթին։ Միևնույն ժամանակ ոմանք տարակուսել են, թե ինչու է դերասանուհին միանման զգեստներ ընտրել ոչ թե ամուսնու, այլ իր ընկերոջ՝ Դեմիան Հըրլիի հետ։

пош1.jpg (56 KB)

Նիկոլան ու Բրուքլինն արդեն ավելի քան մեկ տարի չեն շփվում վերջինիս ծնողների հետ։ 2026 թվականի հունվարին Բրուքլինը հրապարակայնորեն հայտարարեց ընտանիքի հետ հարաբերությունները խզելու մասին։ Սակայն նրա կինը, չնայած առկա կոնֆլիկտին, շարունակում է ներկայանալ Վիկտորյայի այցեքարտային ոճը հիշեցնող կերպարներով։

Հոգեբան, Thought Reader նախագծի հիմնադիր Ֆիլ Մաքլեոդը Daily Mail-ի հետ զրույցում պարզաբանել է, որ նման վարքագիծը կարող է լինել այսպես կոչված «հայելային արտացոլման» դրսևորում, երբ մարդն անգիտակցաբար կրկնօրինակում է դիմացինի ոճը, շարժուձևն ու սովորությունները։

пош2.jpg (77 KB)

«Մեզ վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող մարդիկ միշտ չէ, որ մեր մտերիմներն են։ Երբեմն դրանք այն մարդիկ են, որոնց հետ բարդ հարաբերություններ ունենք։ Հայելային արտացոլումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն կապ հաստատելու ցանկությամբ, այլև մրցակցությամբ կամ սեփական ուժն ի ցույց դնելու ձգտումով»,— նշել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Վիկտորյայի հանդերձանքներին նմանվող կերպարները, ինչպես նաև նրա հայտնի դիրքերի կրկնությունը Նիկոլայի համար կարող են լինել ինքնահաստատվելու և ցույց տալու միջոց, որ ինքնավստահությամբ ու ազդեցությամբ չի զիջում սկեսրոջը։ Հոգեբանը չի բացառել, որ սկզբում նմանությունը պատահական է ստացվել, բայց այժմ դերասանուհին կարող է դա անել միանգամայն գիտակցված։ Թեև հնարավոր է նաև, որ Նիկոլան պարզապես ուշադրություն չի դարձնում համեմատություններին և հագնում է այն, ինչ իրեն դուր է գալիս։

пош3.jpg (72 KB)

Սա առաջին դեպքը չէ, երբ դերասանուհին դիմում է Վիկտորյայի նորաձևության ժառանգությանը։ 2024 թվականին նա ներկայացել էր Dolce & Gabbana-ի հենց այն կաշվե բաճկոնով, որը դիզայները կրել էր 2001-ին։ Ժամանակին այդ մոդելն արժեր 965 ֆունտ ստեռլինգ, իսկ այժմ վինտաժային հագուստի շուկայում այն առաջարկվում է 7800 ֆունտով։ Իր ժամանակին այդ բաճկոնը մեծ պահանջարկ ուներ նաև Նաոմի Քեմփբելի, Մադոննայի և Ջենիֆեր Սոնդերսի շրջանում։

пош4.jpg (70 KB)

Այս տարվա սկզբին՝ «Prima» ֆիլմում բալետի պարուհու դերին պատրաստվելիս, Նիկոլան կրկնել էր նաև Վիկտորյայի հայտնի դիրքը՝ բարձր պարզած ոտքով։ Իսկ դերասանուհու առօրյա կերպարներում երկրպագուները նկատել են սկեսրոջը բնորոշ ևս մեկ դետալ՝ հասարակ շապիկի և բեյսբոլի գլխարկի համադրությունը, որը Վիկտորյան տարիներ շարունակ կրում է, այդ թվում՝ Yankees-ի տարբերանշանով։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search