Վերա Բրեժնեւան ամանորյա հաղորդումներին կմասնակցի Հայկ Ավանեսյանի զգեստներով

18:08   15 դեկտեմբերի, 2017

Տաղանդավոր դիզայներ Հայկ Ավանեսյանի վերջին հավաքածուի ցուցադրության մասին մամուլն արդեն քանի օր անդադար գրում է։ Հայկը դեկտեմբերի սկզբին Կիեւում ներկայացրել է իր Hayk Avanesyan Գարուն/ ամառ 2018 հավաքածուն։

Մենք արդեն հասցրել ենք զրուցել Հայկի հետ, որի հավաքածուի ցուցադրության մեխն ու ամենաշատ քննարկված պահը մոդել Էմի Գրեյսի հանդերձանքն էր։ Նա ներկայացել էր ուլունքներից ու Swarovski բյուրեղներից պատրաստված հիասքանչ անսամբլով, որը հիացրել էր ուկրաինական բոմոնդը։ Հայկի հավաքածուից հագուստ է պատվիրել նաեւ Վերա Բրեժնեւան, ինչի մասին մենք արդեն հայտնել ենք։

Հիմա հայտնի է դարձել, որ Վերան Hayk Avanesyan ապրանքանիշի զգեստներով է մասնակցելու առաջատար ռուսական հեռուստաալիքների՝ Առաջին ալիքի ու МУЗ ТВ-ի ամանորյա հաղորդումներին։ 



© NEWS.am STYLE