Սիլվեստր Ստալոնեն դատի է տալիս իրեն սեռական ոտնձգության մեջ մեղադրած կնոջը

14:31   20 դեկտեմբերի, 2017

Հոլիվուդյան սեքս սկանդալները շարունակվում են։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Սիվելստր Ստալոնեն, որին մեկ ամիս առաջ մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Իբրեւ Սլայը 1986-ին` Լաս Վեգասում ֆիլմի նկարահանումների ժամանակ, 16-ամյա աղջկան ստիպել է իր ու իր թիկնապահի հետ սեքսով զբաղվել։ Կինը, որն իր անունը չի հայտնում, ասել է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքը 16 տարեկան էր, իսկ Սիլվեստրը՝ 40։

71-ամյա դերասանը հերքում է այդ մեղադրանքները, նրա նախկին կինը՝ Բրիջիտ Նիլսենը, որը այդ ժամանակ Սիլվեստրի հետ միասին մասնակցում էր նկարահանումներին, նույնպես պաշտպանել է ամուսնուն՝ հերքելով այդ մեղադրանքները։

Սակայն Սիլվեստրը որոշել է մինչեւ վերջ գնալ, դերասանի փաստաբանը TMZ կայքին հայտնել է, որ դերասանը դատի է տալիս այն կնոջը, որն իր դեմ կեղծ մեղադրանքներ է առաջադրել։ Փաստաբանների խոսքով Սիլվեստրը 1987-ին Իսրայելում երեք օր է անցկացրել այդ աղջկա հետ ու բռնության մասին ոչ մի խոսք լինել չի կարող, քանի որ դերասանն այն ժամանակ ամուսնացած չէր, իսկ աղջիկը չափահաս էր։ Սիլվեստրը հերքում է այն փաստը, որ հանդիպել է այդ աղջկան նաեւ 1990-ին։

Կինը մեկ ամիս առաջ ուզում էր, որ տաբլոիդներից մեկը հրապարակեր իր պատմությունը, սակայն տաբլոիդը հրաժարվել էր, քանի որ նա որեւէ ապացույց չուներ։ Նա կեղծ հայց է ներկայացրել ոստիկանություն, ու դերասանի փաստաբաններն էլ նրա դեմ պատասխան հայց են ներկայացրել։



© NEWS.am STYLE