Անցած շաբաթ սեքս-սկանդալի կենտրոնում է հայտնվել 71-ամյա Սիլվեստր Ստալոնեն։ Պարբերականները գրում են, թե Սլայը 1986-ին ստիպել է իր 16-ամյա զուգընկերուհուն սեռական հարաբերություն ունենալ իր թիկնապահի հետ։
Աղջիկը, որը չի նշում իր անունը, հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքը 16 տարեկան էր, իսկ Սիլվեստրը՝ 40։ Աղջիկը ոստիկանությանը պատմել է, որ Ստալոնեն իբրեւ ստիպել է իրեն սեքսով զբաղվել միաժամանակ իր ու իր թիկնապահի հետ Լաս Վեգասի Hilton հյուրանոցում։ Աղջիկը խոստովանել է, որ ինքն այդ պահին «ընտրություն չի ունեցել»։ Նաեւ, նրա խոսքով, միջադեպից հետո դերասանը սպառնացել է իրեն, որպեսզի նա ոչ մեկին որեւէ բան չպատմի։
Ոստիկանությանը նա հայտնել է, որ չի ուզում որեւէ պաշտոնական մեղադրանք առաջադրել դերասանի դեմ, քանի որ իրեն «ստորացած ու նվաստացած» է զգում։
Սիլվեստրն ինքը հերքել է այդ մեղադրանքները, իսկ TMZ-ը կապ է հաստատել Բրիջիթ Նիլսոնի հետ, որն այն ժամանակ եղել է դերասանի կինը։
54-ամյա դանիացի մոդելի խոսքով՝ ինքը նկարահանումների ժամանակ մշտապես Ստալոնեի կողքին է եղել.
«Անհնար է, որ Սլայն այդպիսի բան աներ, նա անընդհատ իմ կողքին էր։ Դա 1986-ի ամառն էր, մենք նոր էինք ամուսնացել։ Մենք ոչ մի վայրկյան իրարից չէինք բաժանվում, նույնիսկ նկարահանումներին էի ես ներկա գտնվում։ Մենք համար ունեինք Hilton հյուրանոցում, ուր միայն երկուսով էինք մտնում։ Նա նկարահանվում էր, մենք ընթրում էինք ու գնում մեր համար։ Անհնար է, որ նման բան տեղի ունենար։ Սիլվեստրը չէր կարող անել այն ամենը, ինչում նրան մեղադրում են։ Դժվարանում եմ պատկերացնել անգամ, թե ինչ ապրումներ ունի հիմա նրա ընտանիքը այդ հիմար սկանդալի պատճառով»,- ասել է Բրիջիթը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի