Հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան նվաստացրել է Դանա Բորիսովային, նրան անվանելով «թմրանյութերից խելքը թռցրած ծիտ»

20:03   28 դեկտեմբերի, 2017

Հեռուստահաղորդավարուհի Մաշա Մալինովսկայան նվաստացրել է Դանա Բորիսովային՝ նրան անվանելով «թմրանյութերից խելքը թռցրած ծիտ»։ Մաշան իր Instagram-ում հրապարակել է իր ընկերուհու գրառումը։

Դանա Բորիսովա

«Սիրտս խառնում է։ Ու իմ սրտխառնոցի պատճառը թմրանյութից խելքը թռցրած ծիտ է՝ Դանա Բորիսովան, - ասվում է հաղորդագրության մեջ, - Սարսափելի էր դիտել ռուսական ալիքները։ Ամենուրեք ցույց էին տալիս այդ հիմար թմրամոլին՝ Բորիսովային, որը մեկ իր մորն էր դատապարտում, մեկ հարբած թրև էր գալիս գարեջրատներում, մեկ էլ կեղծ արտասվում։ Նա զգացել է իր մեղավորությունը, լսել է Մալախովին ու մեկնել է բուժվելու Թաիլանդ․․․ իր կրծկալի մեջ 7 գրամ ամֆետամին տանելով։ Գիտե՞ք, ինչի մասին եմ ես զղջում։ Որ    օդանավակայանում չեն գտել այն ու չեն սպանել այդ հիմարին։

Մաշա Մալինովսկայա

Փառք աստծու, որ Պոլինայի հայրը այդ ապուշից խլել է երեխային,- ասվում է հրապարակման մեջ,- Կարծես այդ ամենը մոռացվել էր ու մեկ էլ հանկարծ այդ ապուշ Ռուստամ Սոլնցևը ու Դանուսիկ Բորիսովան որոշեցին կոլեկտիվ «ուռել» ու հորինել հեքիաթներ այն մասին, որ Մաշա Մալինովսկայան է թմրամոլ։

Նայելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող Բորիսովային ես հասկացա, որ այդ կնոջը նարկոլոգ է պետք, բայց հիմա նրան նաև շտապ էքզորցիստ է պետք։ Իսկ այդ երկուսը Մաշա Մալինովսկայայի մորը ինֆարկտի են հասցրել։ Տականքներ»,- ասվում է ուղերձում։



© NEWS.am STYLE