Դանա Բորիսովայի շուրջ սկանդալը շարունակում է բուռն քննարկվել ռուսական մամուլում. համացանցը քննարկում է հանրահայտ հեռուստահաղորդավարուհու ինքնասպանության փորձը։
Դանա Բորիսովան փորձել էր ինքնասպան լինել, բայց, բարեբախտաբար, ժամանակին կանգ էր առել։ Ժամանած բժիշկներին Դանան խոստովանել է, որ անհայտ հակաէպիլեպտիկ դեղամիջոցի 10 հաբ է խմել։ Այդ դեղամիջոցը նաեւ հակադեպրեսանտ ու հոգեմետ դեղ է համարվում։ Այն նշանակում են ալկոհոլային կախումը բուժելու համար:
Հետագայում կարծիք են հայտնել, որ դա ոչ թե ինքնասպանության փորձ էր, այլ թմրամոլի նոպա։
Իսկ հիմա Дни-ն գրում է, որ չնայած հաղորդավարուհին ծանր վիճակում է, բայց խնդրել է չհավատալ ինքնասպանության փորձի մասին լուրերին։
«Ես ինքս մամուլից եմ իմացել այն մասին, որ իբրեւ փորձել եմ ինքնասպան լինել,- հազալով ու հազիվ խոսելով ասել է Դանան,- Ես շատ զարմացած էի այդ ստերով։ Այդ ստահոդ լուրերի պատճառը շտապ օգնության բժիշկների անազնվությունն է եղել։ Թաիլանդում ես մրսել էի։ Հավանաբար կլիմայի փոփոխությունն ու սթրեսն արել են իրենց գործը։ Ու ես առայսօր տանջվում եմ պսիխոսոմատիկ տոնզիլիտից՝ այն սրվում է սթրեսի ժամանակ։ Նախօրեին ես դատարանում էի, որտեղ վճռվում էր իմ դստեր՝ Պոլինայի ճակատագիրը, այնտեղ ես շատ էի նյարդայնացել։ Իսկ հաջորդ օրը ես պետք է մասնակցեի Անդրեյ Մալախովի հաղորդմանը։ Բայց ձայնս կտրվել էր, սարսափելի հազում էի։ Դրա համար էլ ես խմեցի տոնզիլիտի դեմ այն բոլոր դեղամիջոցները, որոնք գտա տանը։ Ես սկսեցի ինձ վատ զգալ, շտապ օգնություն կանչեցի, որպեսզի ստամոքս լվանան։ Բժիշկները հոսպիտալացրեցին ինձ ու շտապեցին միանգամից տաբլոիդներին հայտնել այդ լուրը, նրանք էլ իրենց հերթին ստերով համեմեցին այդ ամբողջ պատմությունը ու տարածեցին։ Ես հավատացյալ մարդ եմ, ես երբեք ինքնասպան չէի լինի։ Հիմա իմ կյանքում ամեն ինչ լավ է, բացասական մտքերի համար առիթներ չկան։ Դրա համար էլ եւս մեկ անգամ կշեշտեմ, որ ինքնասպանության որեւէ փորձ ես չեմ ձեռնարկել»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)