Շառլ Ազնավուրը հանդիպել է Վարդան Պետրոսյանին (Ֆոտո)

22:33   11 հունվարի, 2018

Շառլ Ազնավուրը հանդիպել է Վարդան Պետրոսյանին։ Մեծ շանսոնյեի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, Facebook-ի իր էջում հրապարակել է լուսանկարը։

«Նշանակալից օր ազատված Վարդան Պետրոսյանի, նրա կնոջ՝ Անիի, եւ հրաշալի դստեր հետ։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է հայրիկը նշում ինչ-որ բան»,- գրել է Սեդա Ազնավուրը։

«Ես սիրում եմ այս լուսանկարը»,- մեկ այլ լուսանկարի տակ գրառում է արել Սեդան։

Հիշեցնենք, որ Փարիզում դեկտեմբերյան փառահեղ ելույթից հետո Շառլ Ազնավուրն այս տարի էլ շարունակում է իր համերգային գործունեությունը։ Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեծանուն երգահանը համերգային շրջագայության է մեկնելու Ֆրանսիայի տարբեր քաղաքներ (մինչ այդ նա միայն Փարիզում էր ելույթ ունենում)։

Ուշագրավ է, որ 93-ամյա Ազնավուրը պատրաստվում է թողարկել իր նոր ալբոմը։ Ֆրանսիական Le Telegramme -ին տված հարցազրույցում արտիստը խոսել է իր գործունեության մասին։



© NEWS.am STYLE