Փարիզում դեկտեմբերյան փառահեղ ելույթից հետո Շառլ Ազնավուրն այս տարի էլ շարունակում է իր համերգային գործունեությունը։ Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մեծանուն երգահանը համերգային շրջագայության է մեկնելու Ֆրանսիայի տարբեր քաղաքներ (մինչ այդ նա միայն Փարիզում էր ելույթ ունենում)։
Ուշագրավ է, որ 93-ամյա Ազնավուրը պատրաստվում է թողարկել իր նոր ալբոմը։ Ֆրանսիական Le Telegramme -ին տված հարցազրույցում արտիստը խոսել է իր գործունեության մասին։
Ներկայացնում ենք հարցազրույցից հատվածներ.
Դուք ֆրանսիական երգարվեստի միակ հսկան եք մնացել։ Ձեզ համար չափից ծանր չէ՞ այդ պատասխանատու բեռը։
Ես վերջին հսկան չեմ։ Բայց, անկասկած, ես ֆրանսիական երգարվեստի առաջին դասականն եմ։ Ես դարձել եմ այդպիսին նաև իմ տեքստերի շնորհիվ, որոնք դասական ֆրանսերենով են շարադրված։ Ես շատ դասականներ եմ կարդացել՝ Ժան դե Լաֆոնտենից մինչև Վիկտոր Հյուգո, Մոլյերից մինչև Սաշա Գիտրի։ Իհարկե, նաև ռուս դասականներ՝ Տոլստոյ, Դոստոևսկի, նրանք հարստացրել են իմ աշխարհը։
Ձեզ ի՞նչն է դուր գալիս ու ի՞նչը դուր չի գալիս մեր դարաշրջանում։
Շատ բաներ կան, որ ինձ դուր չեն գալիս։ Ես, ի դեպ, դրան մի երգ եմ նվիրել, որն իմ նոր ալբոմի մեջ է ընդգրկվելու։ Այդ երգում ես անդրադառնում եմ բռնությանն ու համամարդկային արժեքների կորստին, համատարած նյութապաշտությանը, սոցցանցերի վախկոտությանը, որտեղ մենք, թաքնվելով բոլորից, կարող են կեղտ թափել ամբողջ աշխարհի վրա։ Էլ չասեմ այն մասին, որ հեռուստաեթերում չափից շատացել են գռեհիկ հաղորդումները։
Ասացեք, դուք չե՞ք նախանձում Բոբ Դիլանին, որը Նոբելյան մրցանակ է ստացել։
Ոչ, ես ուրախ եմ նրա համար։ Ինձ Նոբելյան մրցանակ պետք չէ։ Ես արդեն ունեմ այն՝ իմ կինը (Ուլլա Տորսել), նա շվեդուհի է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:47, 2 հուլիսի
«ՍիրունաՎիրուսով ես ինձ վարակում»․ Գրիգոր Դանիելյանի եւ կնոջ ջերմ հոլովակը23:04, 2 հուլիսի
«Ամերիկան միակ վայրն է, որտեղ դա հնարավոր է». Little Big խմբի մենակատարը բացատրել է ԱՄՆ տեղափոխվելը22:32, 2 հուլիսի
Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Մարգարիտա Պոզոյանի լուսանկարը22:04, 2 հուլիսի
Marvel-ը ներկայացրել է առաջին համասեռամոլ Սարդ-մարդուն21:46, 2 հուլիսի
«Գյումրի»․ Արեւիկ Արեւիկ Ուդումյանի Street style-ը21:12, 2 հուլիսի
Ձեր կանացիությունն ըստ կենդանակերպի նշանների20:41, 2 հուլիսի
«Ոճային ու էլեգանտ»․ «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանի նոր լուսանկարը20:09, 2 հուլիսի
Բրիտանիայում կրկին հարց է ծագել արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին կոչումներից զրկելու մասին19:43, 2 հուլիսի
Ոճային մայրիկ․ Արմինկայի նորաձեւ լուքը19:07, 2 հուլիսի
Սովապահությանը «նմանակող» դիետա18:36, 2 հուլիսի
«Վենետիկը նման է կտավի...»․ Անահիտ Կիրակոսյանի լուսանկարներն Իտալիայից18:19, 2 հուլիսի
Ինչպես վերականգնել մազերը հանգստից հետո