Կատրին Դենյովը պատասխանել է սեռական ոտնձգությունները «պաշտպանելու» համար իրեն քննադատողներին

15:19   15 հունվարի, 2018

Կատրին Դենյովը պատասխանել է սեռական ոտնձգությունները «պաշտպանելու» համար իրեն քննադատողներին: 

Հիշեցնենք, որ 74-ամյա դերասանուհին մի խումբ կանանց հետ Le Monde  պարբերականին նամակ էր ուղղել, որտեղ գրել էր, որ տղամարդկանց բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրելու նորաստեղծ ավանդույթը ոչ մի լավ բան չի խոստանում։

«Եկեք չմոռանանք, որ բռնաբարությունը հանցագործություն է։ Բայց համառ կամ ոչ նրբանկատ սիրահետումը՝ ոչ։ Վայնշթեյնի գործի համատեքստում առաջացավ օրինական ուշադրություն սեռական ոտնձգությունների խնդրի հանդեպ։ Դա անհրաժեշտ էր։ Սակայն խոսքի ազատությունը այսօր հակառակ ազդեցությունն է ունենում՝ մեզ ստիպում է ասել այն, ինչ ուզում ենք, և լռեցնել նրանց, ովքեր համամիտ չեն»,- ասվում է նամակում։

Այս նամակը Ֆրանսիայում առաջացրել է հսկայական աղմուկ, եւ դերասանուհուն մեղադրել են երեսպաշտության մեջ։ Եվ հիմա Դենյովը Liberation -ին տված հարցազրույցում պարզաբանել է.

«Ես դերասանուհի եմ՝ 17 տարեկանից սկսած: Ես շատ եմ հանդիպել նման իրավիճակների: Շատ դերասանուհիներ լռել են, քանի որ մտածել են իրենց աշխատանքի եւ կարիերայի զարգացման մասին: Մեղավոր են ոչ միայն նրանք, ովքեր օգտվում են իրենց դիրքից, մեղավոր է ընդհանուր համակարգը: Եթե այդ նամակն ընդդեմ սեռական ոտնձգությունների չլիներ, ես չէի ստորագրի այն:

Մեր նամակում ես չեմ արդարացնում սեռական բռնությունը, այնտեղ ասվում է. «Նույն տրամաբանությամբ մենք այժմ պետք է ոչնչացնենք Լեոնարդո դա Վինչիի նկարները՝ մեղադրելով նրան մանկապղծության մեջ, հանենք Պոլ Գոգենի կտավները թանգարանների պատերից, այրենք Դե Սադի ստեղծագործությունները: Իսկ մեղադրել ինձ նրանում, որ ես ֆեմինիստ չեմ, հիմարություն է. 1971-ին ես եմ ստորագրել Սիմոն դե Բովուարի մանիֆեստն ի պաշտանություն կանանց՝ աբորտի իրավունքի»:



© NEWS.am STYLE