Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Կատրին Դենյովի` բռնարարներին սատարող նամակը սկանդալ է առաջացրել Ֆրանսիայում

17:07, 10 հունվարի

Հարվի Վայնշթեյնի հետ կապված սկանդալը Ֆրանսիա էլ է հասել։ Այն բանից հետո, երբ հոլիվուդյան աստղերը սև հագուստով են ներկայացել «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխության արարողությանը՝ որպես բողոքի նշան սեռական ոտնձգությունների դեմ, հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը, Ինգրիդ Քավենը, գրող Կատրին Միլլեն, կարճ ասած՝ հարյուր կանանցից կազմված մի խումբ Le Monde  պարբերականին նամակ են ուղղել, որտեղ գրել են, որ տղամարդկանց բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրելու նորաստեղծ ավանդույթը ոչ մի լավ բան չի խոստանում։

«Եկեք չմոռանանք, որ բռնաբարությունը հանցագործություն է։ Բայց համառ կամ ոչ նրբանկատ սիրահետումը՝ ոչ։ Վայնշթեյնի գործի համատեքստում առաջացավ օրինական ուշադրություն սեռական ոտնձգությունների խնդրի հանդեպ։ Դա անհրաժեշտ էր։ Սակայն խոսքի ազատությունը այսօր հակառակ ազդեցությունն է ունենում՝ մեզ ստիպում է ասել այն, ինչ ուզում ենք, և լռեցնել նրանց, ովքեր համամիտ չեն»,- ասվում է նամակում։

Նամակում ասվում է նաեւ, որ այն, ինչ տեղի է ունենում, պարզապես իսկական վհուկորս է, որը սկիզբ է առել սեռական բռնության դեմ երբեմնի ողջամիտ բողոքից։

«Տղամարդկանց պատժել են առանց երկար հետաքննությունների, ստիպել են հեռանալ աշխատանքից՝ ինչ-որ մեկի ծնկին դիպչելու կամ համբուրելու փորձի համար։ Մենք ընդունում ենք, որ տղամարդիկ սեռական ազատության իրավունք ունեն՝ հետևաբար իրավունք ունեն նաև գայթակղել ու համառորեն սիրահետել կանանց։ Մենք հասկանում ենք սեռական հրապույրի բնույթը ու հստակ տարբերակում ենք որևէ մեկին սիրահետելն ու սեռական բռնությունը։ Իսկ այս պատմությունն ավելի շատ հիշեցնում է անօգնական մարդկանց հրապարակային դատապարտում»։

Այս նամակը առաջացրել է հսկայական աղմուկ, ու եթե դուք հիմա ժամանակ ու հնարավորություն ունեք միացնել France Info ռադիոկայանը, ապա յուրաքանչյուր տասը րոպեն մեկ եթերում քննարկվում է հենց այդ թեման։ Այսօր Քաթրինին պատասխանել են Ֆրանսիայի ֆեմինիստական կազմակերպությունները, որոնք հերթով մեղադրել են 74-ամյա դերասանուհուն երեսպաշտության մեջ։

«Շատ տարօրինակ է նման բան լսել Դենյովից, որը մեզ համար ֆեմինիզմի իդեալ էր, որը միշտ այդքան պաշտպանել է կանանց իրավունքները։ Նրա նամակը ապտակ է ամբողջ աշխարհի կանանց։ Սեռական ոտնձգությունը ոչ մի ընդհանրություն չունի սիրահետումների ու սեռական ազատության հետ։ Դենյովն ու մյուսները աջակցում են ներկա իրավիճակը, որը ստեղծվել է աշխարհում»,- հայտնում են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search