Դոլորես Օ’ Ռիորդանի մահվան մասին նորությունից հետո The Cranberries խմբի ալբոմների վաճառքը ռեկորդ է գրանցում

11:34   16 հունվարի, 2018
Դոլորես Օ’ Ռիորդանի մահվան մասին նորությունը բուռն հետաքրքրություն է բորբոքել The Cranberries խմբի երաժշտության հանդեպ։ Մինչ պաշտոնական աղբյուրները լռում են իռլանդական կոլեկտիվի 46-ամյա մեներգչուհու մահվան պատճառի մասին (հայտնելով միայն, որ վերջերս երգչուհին խորը դեպրեսիայի մեջ էր), խմբի ալբոմների վաճառքը ռեկորդներ է սահմանում Amazon և iTunes հարթակներում։
 
TMZ-ը գրում է, որ թե՛ Դոլորեսի սոլո ալբոմնեը, թե՛ The Cranberries խմբի ալբոմները Amazon-ում վաճառքի առաջատարներ են դրաձել։ Something Else ալբոմի վաճառքն աճել է 913 տոկոսով։
 
Աճել է նաեւ խմբի հետեւյալ ալբոմների վաճառքը․
 
Are You Listening` 147 տոկոսով
 
Everybody Else is Doing it ՝ 107 տոկոսով
 
To the Faithful Departed ՝ 93 տոկոսով
 
Wake Up and Smell the Coffee՝ 77 տոկոսով


© NEWS.am STYLE