Another mother's breaking
Heart is taking over
When the violence causes silence
We must be mistaken
Երեկ հայտնի է դարձել Դոլորես Օ’ Ռիորդանի մահվան մասին։ Նա 46 տարեկան էր։
Ես որևէ բան չեմ գրի նրա կենսագրության մասին, բարեբախտաբար բազմաթիվ կայքեր հիմա հուզիչ հոդվածներ են հրապարակում, բացի դրանից դուք կարող եք անհրաժեշտ բոլոր տեղեկությունները գտնել Վիքիպեդիայում։
Առավել ևս , որ ռոք երաժշտությունը վաղուց է վերածվել լավ փաթեթավորված արտադրանքի՝ վերնաշապիկների վրա ռոք խմբերի անունների լոգոտիպերով։
Եթե ձեր երիտասարդությունն անցել է 90 –ականներին՝ անհնար է, որ դուք չլսեիք Zombie երգը, իսկ այս տողերի հեղինակը լսել է այդ երգը կենդանի հնչողությամբ, երբ Cranberries խումբը միավորվել էր ու շրջագայություն կազմակերպել՝ 2010-ի մարտի 8-ին այցելելով Տուլուզ քաղաքը։
Ես ուզում եմ խոսել այն էներգետիկայի մասին, որը հորդում է Դոլորեսից։
Խումբը հաստատ շատ գումար չէր ծախսել հատուկ էֆեկտների կամ հատուկ բեմի համար, նրանք պարզապես դուրս էին եկել բեմ ու սկսել նվագել՝ դահլիճին փոխանցելով էներգիայի այնպիսի լիցք, որ Zenith դահլիճում 10 000 մարդ երեք ժամ անդադար ցատկոտում էր։
Zombie երգը խումբը կատարել է երկու անգամ։ Ընդ որում հաջորդաբար, քանի որ դահլիճն անընդհատ պահանջում էր այդ հիթը ու ձայնակցում երգչուհուն։ Այդ պահին Դոլորեսը բարձրախոսը ուղղել էր դեպի դահլիճ ու ամբողջ երկրորդ քառյակը նրա երկրպագուներն են կատարել։
Համառորեն փնտրելով համացանցում, ես գտա այդ համերգից ահա այս տեսագրությունները , որոնք էլ հենց ուզում եմ ցույց տալ ձեզ։
Համերգի ժամանակ Դոլորեսը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, Իռլանդիային է շնորհակալություն է հայտնել այն բանի համար, որ կա ու իր ամբողջ ընտանիքին բեմից սեր է խոստովանել։
Այս պահի դրությամբ երգչուհուն մահվան պատճառը հայտնի չէ...
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով