Սելենա Գոմեսին քննադատել են Վուդի Ալենի ֆիլմում նկարահանվելու համար

16:05   17 հունվարի, 2018

Երիկամի փոխպատվաստման վիրահատությունից անմիջապես հետո Սելենա Գոմեսը վերադարձավ կինոաշխարհ և ծվեց նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Նրան առաջարկել էին նկարահանվել Վուդի Ալենի «Անձրևային մի օր Նյու Յորքում» ֆիլմում (A Rainy Day in New York):

Ֆիլմի նկարահանումներից հետո, սակայն, դերասանուհու երկրպագուների բազմահազարանոց բանակը կոչ արեց նրան ներողություն խնդրել այն ժամանակ իր յոթամյա որդեգրած դստեր՝ Դիլան Ֆերոուի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող ռեժիսորի հետ համագործակցելու համար: Սելենայի մայրը նույնպես միացավ այդ կոչին՝ սատարելով դստեր երկրպագուներին:

«Ես երկար ժամանակ փորձում էի համոզել Սելենային, որպեսզի նա չաշխատի Վուդիի հետ, բայց նա ինձ չլսեց: Նրա թիմում հրաշալի մարդիկ են ընդգրկված, ոչ ոք նրան չի վերահսկում ու ղեկավարում: Նա ինքն է իր որոշումները կայացնում՝ անկախ իրեն տված խորհուրդներից: Նա չի սիրում ուրիշներին լսել ու ենթարկվել»,-  փորձել է դստերն արդարացնել մայրը:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Վուդի Ալենի և Միա Ֆերոուի հարզատ որդին՝ Ռոնանը, մամուլին մանրամասներ էր պատմել հոր սեռական ոտնձգությունների մասին՝ հայտարարելով, որ վստահ է հոր մեղավորության մեջ: Այդ հայտարարությունից հետո շատ աստղեր հրաժարվեցին ռեժիսորի հետ համագործակցությունից: Իսկ «Անձրևային մի օր Նյու Յորքում» ֆիլմում նկարահանված Թիմոթի Շալամեն և մյուս դերասանները չընդունեցին հասանելիք հոնորարներն՝ ամբողջ գումարը որպես նվիրատվություն հանձնելով բարեգործական կազմակերպություններին:

Աղբյյուր՝Daily Mail

 



© NEWS.am STYLE