Երեկ հայտնի դարձավ, որ Սելենա Գոմեսը Puma-ի դեմքն է դարձել, իսկ այսօր համացանցում 25-ամյա երգչուհու նոր լուսանկարներ են հայտնվել: Պապարացիները նրան Նյու Յորքում նկատել են Վուդի Ալենի նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Ի դեպ, երբ ռեժիսորի «Ճգնաժամ վեց տեսարանով» սերիալը՝ Մայլի Սայրուսի մասնակցությամբ, հիթ դարձավ, Վուդի Ալենն անմիջապես նոր նախագծի անցավ, բայց այս անգամ՝ Սելենայի մասնակցությամբ:
Աստղին Նյու Յորքում նկարահանել են «անձրեւի տակ»:
81-ամյա Վուդի Ալենը «Հրաշքների անիվը» ֆիլմի նկարահանումները սկսել է սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ օրերս Սելենան Instagram -ի բաժանորդներին (126 մլն մարդ) տեղեկացրել էր, որ իրեն երիկամ են փոխպատվաստել:
25-ամյա երգչուհին վիրահատությունից անմիջապես հետո արված մի քանի լուսանկար է հրապարակել: Վիրահատական միջամտության կարիք է առաջացել երգչուհու առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով. մի քանի տարի առաջ Գոմեսի մոտ կարմիր գայլախտ (աուտոիմունային հիվանդություն) են ախտորոշել:
Փոխպատվաստման համար Սելենային իր երիկամն է տվել նրա մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» սերիալից):
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GCImages-ի, Backgrid-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում