Քանյե Ուեսթը երրորդ երեխայի ծնվելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

11:05   17 հունվարի, 2018

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ եմ ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, ինչի մասին Քիմը տեղեկացրել է իր կայքում։

Աղջկա անվան մասին որևէ նորություն դեռ չկա, առայժմ հայտնի է, որ Քիմն ու Քանյեն ամբողջ ընթացքում եղել են Cedars-Sinai հիվանդանոցում, իսկ, ահա, Քանյե Ուեսթը քիչ ավելի ուշ հենց հիվանդանոցից գնացել է աշխատանքի՝ իր ստուդիա, որտեղ նրան կարողացել են «որսալ» TMZ-ի պապարացիները։ Վերջինները շնորհավորել են ուրախ Քանյեին, որն, այնուամենայնիվ, լրագրողներին չի հայտնել դստեր անունը. ըստ երևույթին, ամուսինները դեռ իրենք էլ չեն կողմնորոշվել, թե ինչ անուն են ընտրելու նորածնի համար։

Closer պարբերականի փոխանցմամբ՝ Քիմն ու Քանյեն գումար չեն խնայում իրենց երրորդ երեխայի համար: Քիմը 550 հազար դոլար է ծախսել մանկական սենյակի հարդարանքի ու խաղալիքների վրա։

Նաև հայտնում են, որ 37-ամյա հայուհին գնել է խաղալիքներ, որոնք զարդարված են թանկարժեք քարերով և մանկական զգեստապահարանը հեղեղել Dolce&Gabbana ապրանքանիշի հագուստով՝ 100 հազար դոլար արժողությամբ։

«Քանյե Ուեսթը Քիմին հայտնել է, որ նա պետք է սթափվի ու այլևս նման գումարներ չծախսի, բայց Քիմը զգացմունքային հոգեվիճակում է։ Քիմի հոգեվիճակը վերահսկողությունից դուրս է եկել, նա ուզում է հսկայական գումարներ ծախսել, չնայած Քանյեն փորձում է հանգստացնել նրան»,- նշում են մոտ կանգնած աղբյուրները։



© NEWS.am STYLE