Քիմ Քարդաշյանի առաջին գրառումը` երրորդ երեխայի ծնվելուց հետո

12:21   17 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեկ երրորդ անգամ են ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը, ինչի մասին Քիմը հայտնել է իր կայքում։ Նորածնի անվան մասին որևէ տեղեկություն հայտնի չէ, առայժմ միայն այն է հայտնի, որ Քիմն ու Քանյեն ամբողջ ընթացքում գտնվել են Cedars-Sinai հիվանդանոցում։

37-ամյա հայուհին իր Instagram -ում եւ Twitter -ում  հրապարակել է առաջին գրառումը դստեր ծնվելուց հետո։ Իր լուսանկարի տակ հայուհին տեղադրել է «երեքիմայր» հեշթեգը։

«Քանյեն ու ես երջանիկ ենք հայտնել, որ լույս աշխարհ է եկել մեր առողջ ու գեղեցիկ դուստրը։ Սեյնթն ու Նորթն անհամբերությամբ սպասում են այն պահին, երբ կտեսնեն իրենց քույրիկին»,- հայտնում է Քիմը։

Closer պարբերականի փոխանցմամբ՝ Քիմն ու Քանյեն գումար չեն խնայում իրենց երրորդ երեխայի համար: Քիմը 550 հազար դոլար է ծախսել մանկական սենյակի հարդարանքի ու խաղալիքների վրա։

Նաև հայտնում են, որ 37-ամյա հայուհին գնել է խաղալիքներ, որոնք զարդարված են թանկարժեք քարերով և մանկական զգեստապահարանը հեղեղել Dolce&Gabbana ապրանքանիշի հագուստով՝ 100 հազար դոլար արժողությամբ։

«Քանյե Ուեսթը Քիմին հայտնել է, որ նա պետք է սթափվի ու այլևս նման գումարներ չծախսի, բայց Քիմը զգացմունքային հոգեվիճակում է։ Քիմի հոգեվիճակը վերահսկողությունից դուրս է եկել, նա ուզում է հսկայական գումարներ ծախսել, չնայած Քանյեն փորձում է հանգստացնել նրան»,- նշում են մոտ կանգնած աղբյուրները։



© NEWS.am STYLE