Ինչպես են Մեգան Մարքլն ու արքայազն Հարին պատրաստվում հարսանիքին

10:04   18 հունվարի, 2018

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին պատրաստվում են իրենց հարսանիքին։ Հայտնի է, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը կամուսնանան մայիսի 19-ին` Վինձորի պալատում, Սուրբ Գեւորգի  վանքում։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ մոտ կանգնած աղբյուրներին հայտնի է դարձել, որ 36-ամյա ամերիկացի դերասանուհին ու արքայազնը հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքներով են զբաղված։

«Մեգանն ու Հարին հարսանիքը կազմակերպելու հարցերում ավելի շատ իրենց սեփական նախասիրություններով ու ճաշակով են առաջնորդվում, քան թագավորական ավանդույթներով։ Մեգանը չի դիմել բրիտանացի դիզայներներին զգեստի ընտրության համար, այլ իր հարսանեկան զգեստը պատվիրել է իսրայելական Inbal Dror նորաձևության տանը»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։

Մարքլն արդեն կողմնորոշվել է նաև հարսանեկան զարդերի հարցում, չնայած այդ մասին մանրամասներ դեռ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ Մեգանը համեստ զարդեր է ընտրել։

Թագավորական ընտանիքի շրջապատի աղբյուրների խոսքով՝ հարսանիքի ճաշացանկը «նվազ բրիտանական» է լինելու, քան Քեյթ Միդլթոնի ու արքայազն Ուիլյամի հարսանիքի ժամանակ։

«Մեգանն ու Հարին ուզում են ամեն ինչ յուրովի անել։ Նրանք հիշում են ավանդույթների մասին, բայց ուզում են այդ օրը յուրահատուկ դարձնել իրենց համար»,- պատմել է աղբյուրը։



© NEWS.am STYLE