Սիրուշոն հայտնել է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում համերգային շրջագայության մասին

10:36   18 հունվարի, 2018

Սիրուշոն պատրաստվում է համերգային մեծ շրջագայության: Այս մասին երգչուհին տեղեկացրել էInstagram-ում՝ հրապարակելով առաջիկա համերգների պաստառները: Ըստ այդմ՝ Սիրուշոն փետրվարին ելույթներ կունենա Նիդեռլանդներում, Բրյուսելում, իսկ մարտ ամսին՝ Բոստոնում եւ Նյու Ջերսիում:

Նշենք, որ Սիրուշոն դեռ չի շտապում մենահամերգ ունենալ Հայաստանում: Հարցին, թե ցանկություն չունի՞ Երեւանում հանդես գալ մենահամերգով, Սիրուշոն պատասխանել է՝ ունի, բայց դեռ ժամանակը չէ.

«Հուսով եմ՝ մենահամերգի առիթ կունենամ, բայց դեռ չի ստացվում։ Գուցե պատճառն այն է, որ պետք է վստահ լինեմ, որ դա ամենալավ համերգն է լինելու։ Ցավոք, ժամանակը չի բաշխվում ճիշտ կերպով, դրսից շատ եմ հրավերներ ստանում»։



© NEWS.am STYLE