«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Բոլորի աչքի առաջ եմ մեծացել». Սիրուշոն՝ Երեւանում մենահամերգ չտալու պատճառների եւ Սեբուի հետ համագործակցության մասին

12:34, 21 նոյեմբերի

Երեկ Սերժ Թանկյանի պրոդյուսինգային խումբը՝ VIZA-ն, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը եւ «Գրեմմի» դափնեկիր Capital Cities խմբի մեներգիչ Սեբուն համերգ տվեցին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգին ելույթ ունեցավ նաեւ Սիրուշոն՝ Սեբուի հետ կատարելով հայտնի՝ «Վույ աման» զուգերգը:

Ելույթից հետո Սիրուշոն եւ Սեբուն լրագրողներին պատմեցին համերգից ստացած տպավորությունների մասին։

«Սեբուն շատ տաղանդավոր երաժիշտ է, ուրախ եմ, որ հայ հանդիսատեսը առիթ ունի շփվելու նրա հետ։ Ես ելույթից առաջ էլ նրան ասում էի՝ կտեսնես, թե որքան ջերմ է հայ հանդիսատեսը»,- ասաց Սիրուշոն, որը վերջին շրջանում  Երեւանում համերգների է մասնակցում որպես հրավիրված արտիստ։

Հարցին, թե ցանկություն չունի՞ Երեւանում հանդես գալ մենահամերգով, Սիրուշոն ասաց՝ ունի, բայց դեռ ժամանակը չէ.

«Հուսով եմ՝ մենահամերգի առիթ կունենամ, բայց դեռ չի ստացվում։ Գուցե պատճառն այն է, որ պետք է վստահ լինեմ, որ դա ամենալավ համերգն է լինելու։ Ցավոք, ժամանակը չի բաշխվում ճիշտ կերպով, դրսից շատ եմ հրավերներ ստանում։ Մի քանի օրից Ավստրալիայում համերգ ունեմ, հետո՝ Լիբանանում, եւ այդպես շարունակ»։

Ի՞նչ զգացողություններ է ունենում Սիրուշոն Երեւանում ելույթ ունենալիս.

«Շատ հաճելի է, հուզվում եմ, երբ նայում եմ հանդիսատեսի աչքերին։ Ասես ընտանիք դարձած լինենք, քանի որ բոլորի աչքի առաջ եմ մեծացել, բոլորը ծանոթ են ինձ, իմ երգերին»,-խոստովանեց Սիրուշոն։

Սեբուն եւս ուրախ է, որ առիթ ունեցավ ծանոթանալու հայ հանդիսատեսի հետ.

«Շատ ուրախ եմ, շատ ջերմ էր ժողովուրդը, հուսով եմ՝ սիրեցին համերգը։ Ինձ համար կարեւորը հայ հողի վրա լինելն է։ Հույս ունեմ, որ էլի առիթներ կունենամ Հայաստան գալու»,- նշեց նա՝ հավելելով, որ արդեն մեկ շաբաթ է հայրենիքում եւ դեռ մի քանի օր էլ կմնա։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search