«Դերասանուհիներն իրենք են պրոդյուսերների անկողնում հայտնվում, իսկ հետո մեղադրում նրանց սեռական ոտնձգությունների մեջ». Բրիջիտ Բարդո

14:31   18 հունվարի, 2018

Սեռական ոտնձգությունների հետ կապված հոլիվուդյան սեքս սկանդալների մասին Կատրին Դենյովի ու ֆրանսիական մտավորականության կին ներկայացուցիչների հայտարարություններից հետո պրոդյուսերների հասցեին զանգվածային մեղադրանքների մասին իր կարծիքն է հայտնել նաեւ ֆրանսիացի դերասանուհի, հասարակական գործիչ Բրիջիտ Բարդոն։

83-ամյա դերասանուհին Paris Match-ին տված հարցազրույցում հայտնել է, որ դերասանուհիներն իրենք են փորձում հայտնվել պրոդյուսերների անկողնում, իսկ հետո նրանց են մեղադրում սեռական ոտնձգությունների մեջ։

«Այս մեղադրանքները երեսպաշտությամբ լի են։ Այս թեման քննարկումների կարիք ունի։ Ես անձամբ երբեք նման բռնության զոհ չեմ եղել, բայց ինձ շատերն են սիրահետել ու մշտապես հաճոյախոսություններ արել, երբեմն էլ նույնիսկ՝ գռեհիկ։ Ես հանգիստ էի վերաբերվում այդ ամենին։ Հիմա այնքան շատ դերասանուհիներ կան, որոնք իրենք են սադրում նման իրավիճակներ։ Այս ոլորտում հսկայական մրցակցություն է, ու նրանք ձգտում են ինչ-որ ձևով գրավել պրոդյուսերների ուշադրությունը։ Իսկ հետո պրոդյուսերներին են մեղադրում ոտնձգությունների մեջ»,- հայտնել է Բարդոն։



© NEWS.am STYLE