Կատրին Դենյովը պատասխանել է սեռական ոտնձգությունները «պաշտպանելու» համար իրեն քննադատողներին:
Հիշեցնենք, որ 74-ամյա դերասանուհին մի խումբ կանանց հետ Le Monde պարբերականին նամակ էր ուղղել, որտեղ գրել էր, որ տղամարդկանց բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրելու նորաստեղծ ավանդույթը ոչ մի լավ բան չի խոստանում։
«Եկեք չմոռանանք, որ բռնաբարությունը հանցագործություն է։ Բայց համառ կամ ոչ նրբանկատ սիրահետումը՝ ոչ։ Վայնշթեյնի գործի համատեքստում առաջացավ օրինական ուշադրություն սեռական ոտնձգությունների խնդրի հանդեպ։ Դա անհրաժեշտ էր։ Սակայն խոսքի ազատությունը այսօր հակառակ ազդեցությունն է ունենում՝ մեզ ստիպում է ասել այն, ինչ ուզում ենք, և լռեցնել նրանց, ովքեր համամիտ չեն»,- ասվում է նամակում։
Այս նամակը Ֆրանսիայում առաջացրել է հսկայական աղմուկ, եւ դերասանուհուն մեղադրել են երեսպաշտության մեջ։ Եվ հիմա Դենյովը Liberation -ին տված հարցազրույցում պարզաբանել է.
«Ես դերասանուհի եմ՝ 17 տարեկանից սկսած: Ես շատ եմ հանդիպել նման իրավիճակների: Շատ դերասանուհիներ լռել են, քանի որ մտածել են իրենց աշխատանքի եւ կարիերայի զարգացման մասին: Մեղավոր են ոչ միայն նրանք, ովքեր օգտվում են իրենց դիրքից, մեղավոր է ընդհանուր համակարգը: Եթե այդ նամակն ընդդեմ սեռական ոտնձգությունների չլիներ, ես չէի ստորագրի այն:
Մեր նամակում ես չեմ արդարացնում սեռական բռնությունը, այնտեղ ասվում է. «Նույն տրամաբանությամբ մենք այժմ պետք է ոչնչացնենք Լեոնարդո դա Վինչիի նկարները՝ մեղադրելով նրան մանկապղծության մեջ, հանենք Պոլ Գոգենի կտավները թանգարանների պատերից, այրենք Դե Սադի ստեղծագործությունները: Իսկ մեղադրել ինձ նրանում, որ ես ֆեմինիստ չեմ, հիմարություն է. 1971-ին ես եմ ստորագրել Սիմոն դե Բովուարի մանիֆեստն ի պաշտանություն կանանց՝ աբորտի իրավունքի»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)