Պոռնոընկերությունները հրաժարվել են Հարվի Վայնշթեյնի մասին պոռնոկատակերգություն նկարահանել

10:12   22 հունվարի, 2018

Պոռնոընկերությունները հրաժարվել են Հարվի Վայնշթեյնի մասին պոռնոկատակերգություն նկարահանել, հայտնում է TMZ-ը։ Պարզվում է, որ մի շարք ընկերություններ, որոնք մեծահասակների մասին ֆիլմեր են նկարահանում, որոշ ժամանակ դիտարկել են պոռնոկատակերգական ֆիլմեր նկարահանելու հնարավորությունը՝ հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի հետ կապված սեքս սկանդալի հիման վրա։

Պոռնոընկերություններն ուզում էին նկարահանել ֆիլմ, որի հերոսի նախատիպը կլիներ Հարվին, սակայն որոշ ժամանակ անց պրոդյուսերները հրաժարվել են այդ մտահղացումից՝ համարելով, որ նույնիսկ պոռնոկատակերգությունը հանդիսատեսի կողմից դրական ընդունելության չի արժանանա, ու ֆիլմի հասցեին սարսափելի քննադատություններ կհնչեն։

«Ընկերությունները երբեք չեն ծաղրի մի մարդու, որը ցավ է պատճառել մարդկանց։ Բացի դրանից, ոչ մի դերասան չի ուզում ու մտադիր չէ մարմնավորել Հարվի Վայնշթեյնին»,- ասվում է մի քանի հոլիվուդյան ընկերությունների պաշտոնական հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE