MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Հոլիվուդյան սեքս սկանդալներն ու շոու-բիզնեսը

22:17, 20 հունվարի

Անցյալ տարվա կեսերին Հոլիվուդում հերթական սկանդալը բռնկվեց: Երեք դերասանուհիներ հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնին մեղադրեցին սեռական ոտնձգությունների մեջ, ինչից հետո պրոդյուսերին մեղադրողների թիվն ավելացավ՝ հասնելով հարյուրի:

Ընդ որում, Հարվիի նման պահվածքի մասին խոսողների թվում էին Անջելինա Ջոլին, Սալմա Հայեկը, Գվինեթ Փերթլոուն, Քեյթ Բեքինսեյլը, Եվա Գրինն ու այլ աստղեր:

Աստված իմ, ինչ սկսվեց դրանից հետո... Մեղադրանքներ հնչեցին նաեւ Մայքլ Դուգլասի, Քեւին Սփեյսիի, Դասթին Հոֆմանի, Ջեֆրի Թեմբորի եւ այլոց հասցեին:

Ինձ զարմացնում է միայն ընտրված պահը: Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց վհուկների այդ որսը (դավադրության տեսության երկրպագու չեմ, իբր, ամեն ինչ արվեց, որպեսզի ավելի քիչ ուշադրություն դարձնեն, ասենք, Սիրիային): Ավելի քան 25 տարի այդ աստղերը, կարծես, նորմալ ապրում էին, եւ հանկարծ հիշեցին, որ կարիերայի սկզբում իրենց օգտագործել են Հարվիի հյուրանոցային համարում (ինչպես Պամելա Անդերսոնն ասաց՝ «Աղջիկները հրաշալի գիտեին, թե ինչի են գնում, երբ Հարվիի հյուրանոցային համարում ժամադրության էին համաձայնում»): Հետաքրքիր է, որ այդ բոլոր դերասանուհիները հանկարծ իրենց վիրավորված զգացին՝ մոռանալով, որ Հարվիի միջոցով են կարիերայում հաջողությունների հասել՝ նրա նկարահանած ֆիլմերի համար «Օսկար»-ներ եւ այլ մրցանակներ ստանալով ու կարմիր գորգին երջանիկ ժպիտով լուսանկարվելով Վայնշթեյնի հետ: Նրանցից շատերը հայտնի եւ հարուստ դերասանուհիներ են դարձել, եւ նրանց, կարծես, ձեռնտու են եղել խաղի կանոնները:

Սպանում է հատկապես այն, որ Հարվիի դեմ խոսում են Մերիլ Սթրիփը կամ Օփրա Ուինֆրին՝ մոռանալով, որ հազարավոր անգամներ տարբեր երեկույթների ժամանակ գրկախառնված նստել են նրա հետ:

Ո՞ւմ համար է գաղտնիք, որ վերջին 25 տարիներին Հոլիվուդում, ռուսական կամ եվրոպական կինոարտադրությունում դերասանների ու դերասանուհիների մեծ մասն անտաղանդ են: Իսկ հարցազրույցների ժամանակ այժմյան աստղերի մեծ մասի զարգացման մակարդակը տխմարության սահմանին է հասնում: Եվ ո՞ւմ համար է գաղտնիք, որ նույն Ամերիկայում անհավանական մրցակցություն կա պրոֆեսիոնալ դերասանների ու դերասանուհիների միջեւ, որոնք ձգտում են Հոլիվուդում հայտնվել եւ փառք ձեռք բերել, եւ որոնք ուզում են, որ իրենց նկատեն ու գլխավոր դերեր տան:

Եվ ո՞ւմ համար է գաղտնիք, որ շոու-բիզնեսը մինի դժոխք է, եւ եթե հայտնվում ես այնտեղ, ապա խաղում ես կեղծավորության սահմանված կանոններով, սատանայի հետ գործարք ես կնքում:

Այնպես որ, գործարքի կանոններով՝ Հարվին ոչինչ չի խախտել. անկողին մտա՞ր, ահա քեզ դեր, անցիր առաջ: Նրանցից ո՞վ չգիտեր, թե ինչի է գնում:

Իսկ այս աղմուկի արդյունքը շատ հետաքրքիր է. Հարվին դերասանուհիների հետ մեղք է գործել Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Նիսում, Կաննում: Բայց, պարզվում է, ապացույցների հարցում խնդիրներ կան: Որեւէ տեսագրություն չկա, որը կարող է գոնե ինչ-որ կերպ ապացուցել այդ ամենը: Իսկ առայժմ Լոս Անջելեսի դատախազություն Վայնշթեյնի կողմից սեռական ոտնձգության վերաբերյալ միայն երկու գործ է ուղարկվել: Ոստիկանները բազմիցս են հայտարարել, որ ապացուցողական բազա չկա: Իսկ եթե ապացույցը խնդիր է, ապա հարկավոր է ավելի բարձր աղմկել: Հետաքրքիր է նաեւ, թե ո՞վ շատ էժան գնով կգնի Վայնշթեյնի ընկերության բաժնետոմսերը եւ հոլիվուդյան խոշորագույն ընկերությունների մեկի սեփականատերը կդառնա: Եվ ի՞նչ ստացան այդ աղմուկից բոլորին անհայտ դերասանուհիները: Փիար, ուշադրություն, եւ ի՞նչ: Ասենք՝ այդ թեման տարվա թրենդը դարձրեցին եւ վհուկների որս սկսեցին, ասենք՝ Օփրան ելույթ ունեցավ «Օսկար»-ի ժամանակ («Օսկար»-ին ամեն տարի նման թրենդային հիմարություն է պետք, վարկանիշը, ախր, ընկնում է):

Իսկ արդյունքում մեղադրանքների ալիքի տակ ընկան բազմաթիվ դերասաններ: Ամենահիմար իրավիճակը կապված է Քեւին Սփեյսիի հետ, որի հասցեին մեղադրանքներից հետո որոշվեց «Խաղաքարտե տնակը» սուպերսերիալն առանց նրա նկարահանել: Հարց Հոլիվուդի ապուշներին. ո՞ւմ է պետք արդեն այդ սերիալը, եթե դրա հաջողությունը միայն գերտաղանդավոր դերասանի խաղի մեջ էր: Եթե Վուդի Ալենը, որին մեղադրում են որդեգրած դստեր նկատմամբ ոտնձգությունների մեջ, դադարի նկարահանել իր ֆիլմերը, նրա փոխարեն ո՞վ կնկարահանի դրանք, տաղանդից զուրկ այժմյան ռեժիսորնե՞րը, որոնք կինոաշխարհը հեղեղել են կոմիքսների հերոսներով ֆիլմերով: Դասթին Հոֆմանի մասնակցությամբ ֆիլմերը նորի՞ց կնկարահանեն: Ջեֆրի Թեմբորը՝ հանճարեղ դերասան, հեռացավ «Ակնհայտը» սերիալից, որի հաջողությունը նրանով էր պայմանավորված, քանի որ հայտարարեց, որ չի կարող աշխատել մի միջավայրում, որտեղ իրեն մեղադրում են ոտձգությունների մեջ:

Իսկ ո՞վ շահեց այս ամենից:

Ո՞վ է ասել, որ շոու-բիզնեսն ու մաքրությունը հոմանիշներ են: Դրանք հոմանիշ են միամիտ հիմարների համար, որոնց ականջները հարցազրույցների միջոցով լցնում են աստղերը:

Հիմա այս իրավիճակը մոդելավորե՞նք Ռուսաստանի եւ Հայաստանի պարագայում: Ինչ-որ մեկը զարմանո՞ւմ է, թե կիսագրագետ երգչուհիներն ինչպես են հայտնվում բեմում կամ կինոյից ոչինչ չհասացող դերասանուհիները դեր ստանում: Տաղանդավորներին (իսկ նրանք սովորաբար մարդիկ են, որոնք իրենց ցույց տալու համար ֆինանսական հնարավորություն չունեն) միանգամից ես նկատում, իսկ երբ տեսնում ես ինչ-որ բան, որը կարող ես հանգիստ կոչել «ոչինչ», եւ ԴԱ երգում է կամ կարծում է, որ երգում է, գռեհիկ պարում է կամ երեք տոննայանոց դիմահարդարմամբ տխրություն է պատկերում սերիալում, մտածում ես, թե ինչպե՞ս են հայտնվել այնտեղ: Եթե ծանոթներ, մտերիմներ ունեք շոու-բիզնեսում, խոսեք նրանց կամ նրանց ոճաբանների, դիզայներների հետ. շատ հետաքրքիր բաներ կիմանաք: Մեկն ինչ-որ մեկի սիրեկանն է, մեկը՝ սիրուհին, ինչ-որ մեկը մրցույթի է մասնակցել, քանի որ հորեղբայրը հեղինակություն է կամ հարուստ սիրեկան ունի, ինչ-որ մեկն էլ հարուստ պատգամավորի կամ օլիգարխի զարմիկն է, զարմուհին, որդին, դուստրը եւ այլն... Ոչ ոքի անբարոյականության մեջ չենք մեղադրում, պարզապես փաստն ենք արձանագրում:

Սա շոու-բիզնես է, փոքրիկս...

Ի՞նչ պահանջել անդունդից, որը քո ներսն է նայում, ուր դու այդքան փորձում էիր նայել. վերաձեւակերպենք հայտնի ստեղծագործությունից հայտնի մեջբերումը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել