Հոլիվուդի սեքս սկանդալները, ներեցեք, արդեն թրենդ են դարձել, որն անցած տարվանից սկսած, դեռ չի մարում։ Բոլորը բոլորին մեղադրում են աշխարհի ծանրագույն մեղքերի մեջ՝ մեկը ծուռ է նայել, մյուսը սխալ բան է ասել, երրորդն էլ սխալ շարժում է արել։ Պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնի հետ սկանդալի ֆոնին, որին 80 կին է մեղադրում, հարվածի տակ են հայտնվել Քևին Սփեյսին, Դասթին Հոֆմանը, Սիլվեստր Ստալոնեն, հիմա էլ ՝ Մայքլ Դուգլասը։
.jpg)
73-ամյա դերասանը խոստովանել է, որ իր նախկին աշխատակցուհին մեղադրում է իրեն սեռական ոտնձգությունների մեջ։
«Օսկարի» կրկնակի դափնեկիրը պատմել է, որ վերջերս իր հետ կապվել են The Hollywood Reporter և Variety պարբերականների լրագրողները՝ ասելով, որ մտադիր են հրապարակել մի կնոջ պատմություն՝ դերասանի հետ կապված տհաճ միջադեպի մասին, որը ավելի քան 30 տարի առաջ է տեղի ունեցել։
«Ես նամակ եմ ստացել իմ փաստաբանից, որտեղ ասվում էր, որ The Hollywood Reporter-ի թղթակիցը մտադիր է հրապարակել 32 տարի առաջ ինձ հետ աշխատող մի կնոջ պատմությունը։ Նա հայտարարել է, որ ես նախևառաջ գռեհիկ ոճով եմ խոսել նրա ներկայությամբ, բայց ոչ նրա հետ։ Երկրորդ՝ ես կոպիտ եմ խոսել ընկերներիս հետ մեր մասնավոր զրույցների ժամանակ։ Եւ, վերջապես, ես նրան առանց հիմքերի հեռացրել եմ աշխատանքից։ Երրորդ՝ նա պնդում է, որ ես փակել եմ նրա համար բոլոր ճանապարհները այս ինդուստրիայում, որպեսզի նա աշխատանք չկարողանա գտնել։ Չորրորդ՝ նա հայտնել է, որ ես նրա ներկայությամբ ձեռնաշարժությամբ եմ զբաղվել»,- պատմել է Դուգլասը։

Այնուհետ Մայքլն ասել է, որ այդ կնոջ հանդեպ սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքները «կեղծ» են։
«Ես հպարտ եմ, որ աջակցում եմ կանանց շարժմանը։ Մայրս դերասանուհի է եղել, կինս էլ է դերասանուհի (Քեթրին Զետա Ջոնս), ես ամբողջ կյանքում անկեղծորեն աջակցել եմ այդ շարժմանը։ Հնարավոր է՝ այդ կինը պարզապես դժգոհ էր, որ ես նրան աշխատանքից հեռացրել եմ, չնայած ես նրա մասին այս 32 տարիներին ոչինչ չէի լսել։ Ու հեղինակավոր պարբերականը մտադի՞ր է հրապարակել այդ պատմությունը։ Ոչ մի ապացույց չկա, որ այդ պատմությունը ճշմարտություն է»,- ամփոփել է Դուգլասը։
Աղբյուրը՝ Deadline
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:05, 16 հոկտեմբերի
Գոյ թատրոնի վերադարձը «Խելագարը» ներկայացմամբ12:32, 16 հոկտեմբերի
«Այս ագահ սրիկաները պարտվելու են». Իթան Հոուքը քննադատում է Հոլիվուդի ագահ հայտնիներին և կանխատեսում ապստամբություն էլիտայի դեմ11:30, 16 հոկտեմբերի
Հայկական TERESS բրենդը ներկայացրեց իր աշուն-ձմեռ 26-27 հավաքածուն՝ հյուրերին հրավիրելով ինքնատիպ «դեգուստացիայի» (VIDEO)10:30, 16 հոկտեմբերի

09:00, 16 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից