Ոստիկանությունը նոր հետաքննություն է սկսել Քեւին Սփեյսիի դեմ, հայտնում է The Guardian-ը։
Շոուբիզնեսի արեւմտյան աշխարհում սեքս սկանդալները շարունակվում են: Երեկ ուշադրության կենտրոնում Հարվի Վայնշթեյնն էր, նաեւ Նիք Քարթերը՝ Backstreet Boys խմբից, որը մեղադրվում է բռնաբարության մեջ։
Հիշեցնենք, որ սեքս սկանդալների մեջ է հայտնվել նաեւ Քեւին Սփեյսին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Խաղաթղթերի տուն» սերիալի ու այլ ֆիլմերի նկարահանումների ժամանակ գործընկերների հանդեպ Սփեյսիի իրականացրած սեռական ոտնձգությունների ութ դեպքերի կապակցությամբ։ Նաեւ լոնդոնյան «Օլդ Վիք» թատրոնը 20 ցուցմունք է տվել իր նախկին գեղարվեստական ղեկավարի՝ Սփեյսիի դեմ։

Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ ոստիկանությունը երկրորդ հետաքննությունն է սկսել Քեւին Սփեյսիի դեմ նոր մեղադրանքների փաստով։ Սփեյսիին մեղադրում են Լոնդոնում 2005-ին տղամարդու նկատմամբ ոտնձգություն գործելու մեջ։
Նշում են, որ այդ մեղադրանքները փոխանցվել են ոստիկանությանը «անցած ուրբաթ»։ Միջադեպը տեղի է ունեցել Լամբետ թաղամասում, որը գտնվում է Լոնդոնի հարավում։ Տուժածի անունը, որին անվանում են «զոհ 2» , չեն հայտնում։
«Երեխաների նկատմամբ բռնությունների ու սեռական հանցագործությունների դեմ պայքարի հարցերով բաժնի աշխատակիցները զբաղվում են հետաքննությամբ»,- հայտնել են ոստիկանությունից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը